Ջեյմս Էնսոր
Ջեյմս Էնսոր անգլ.՝ James Sidney Edouard baron Ensor | |
|---|---|
| Ի ծնե | հոլ.՝ James Sidney Edouard Ensor |
| Ծնվել է | ապրիլի 13, 1860[1][2][3][…] |
| Ծննդավայր | Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] |
| Վախճանվել է | նոյեմբերի 19, 1949[4][1][2][…] (89 տարեկան) |
| Մահվան վայր | Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] |
| Ազգություն | Բելգիացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[7] |
| Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, վիզուալ արտիստ, արվեստագետ և հեղինակ |
| Ոճ | էքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ[8][5] |
| Ժանր | քրիստոնեական արվեստ[5], նատյուրմորտ[5], կենցաղային ժանր[5], դիմապատկեր[5] և քաղաքային բնանկար[5] |
| Թեմաներ | գեղանկարչություն և Էրոտիկ արվեստ[9] |
| Ուշագրավ աշխատանքներ | Au conservatoire?, The Lady in Distress?, Christ's Entry Into Brussels in 1889?[7] և The Intrigue (Ensor)? |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Ընկերություն ХХ[7], Kunst van Heden? և Vie et Lumière?[5] |
Ջեյմս Էնսոր (անգլ.՝ James Sidney Edouard, Baron Ensor, ապրիլի 13, 1860[1][2][3][…], Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6] - նոյեմբերի 19, 1949[4][1][2][…], Օստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[4][5][6]), բելգիացի նկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է նավահանգստային Օստենդ քաղաքում։ Հայրը, ով ծագումով անգլիացի էր, ուներ էկզոտիկ ապրանքների (զանազան հուշանվերներ, պարահանդեսային դիմակներ, ծովախեցիներ) կրպակ։ Ջեյմս Էնսորը 15 տարեկանից թողել է դպրոցը և կիրառական արվեստի դասեր վերցրել։ Այնուհետև սովորել է Բրյուսելի գեղարվեստի ակադեմիայում (1877-1880), որտեղ նրա համադասարանցին է եղել բելգիացի նկարիչ, արվեստագետ Ֆեռնան Կնոպֆը։
Ուսումնառության ավարտից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ վարել է մոր կրպակի գործերը` միաժամանակ շարունակելով զբաղվել գեղանկարչությամբ։ Դարձել է բրյուսելյան «XX-ի ընկերություն» խմբի հիմնադիրը, եղել «Ժամանակակից արվեստ» անտվերպենյան ընկերության անդամ։ 1929 թվականին Բրյուսելում ունեցած մեծ ռետրոցուցահանդեսից հետո ստացել է բարոնի տիտղոս։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնսորը հայտնի է որպես գեղանկարիչ, սակայն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել օֆորտի հանդեպ։ Էնսորի գծանկարներն առանձնանում են հիասքանչ պատկերներով ու առանձնատիպ դրոշմով։
Նկարիչը կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1883 թվականին նա հրաժարվել է իմպրեսիոնիստական ոճից և կենցաղային թեմաներից։ Խորհրդապաշտական թեմաներին անցումը ժամանակակիցների կողմից այնքան էլ լավ չի ընդունվել։ Նա ավելի շատ հիշվել է իր էքսցենտրիկ, արտահայտիչ կերպարներով` գանգեր, կմախքներ, ինքնադիմանկարներ, տառապող Հիսուս։ Նրանցից շատերը ծնողների հուշանվերների խանութի հիշողությունների ծնունդ են։ Լավագույն նկարները ստեղծվել են 1885-1891 թվականներին։
Ուշացած ճանաչման է հասել։ Էնսորին համարում են սյուրռեալիզմի և ժամանակակից ֆանտաստիկ արվեստի նախակարապետ։
Էնսորը պատկերված է 1974 թվականի բելգիական նամականիշերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 James Ensor (նիդերլ.)
- 1 2 James Sidney Ensor — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 Энсор Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 ODIS — 2003.
- 1 2 3 Union List of Artist Names
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
- ↑ Burt E. C. Dictionary of Erotic Artists. Painters, Sculptors, Printmakers, Graphic Designers and Illustrators — Jefferson, London: McFarland & Company, 2010. — ISBN 978-0-7864-4874-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էնսոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||