Յակոբ վան Ռյոյսդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յակոբ վան Ռյոյսդալ
հոլ.՝ Jacob van Ruisdael
Jacob van Ruisdael, Porträt (Holzschnitt 19. Jh.).jpg
Ի ծնեհոլ.՝ Jacob Isaackszoon Van Ruisdael
Ծնվել է1628[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]
ԾննդավայրՀառլեմ[2]
Վախճանվել էմարտի 10, 1682(1682-03-10)[15][4]
Մահվան վայրՀառլեմ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[16]
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստների գործիչ
Ոճբարոկկո նկարչություն
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԲենտհայմի ամրոց, Հրեական գերեզմանատուն, Լույսի ճառագայթ և The Windmill at Wijk bij Duurstede?
ԱշակերտներՄեյնդերտ Հոբբեմա
ԱնդամակցությունHaarlem Guild of St. Luke?
ՀայրԻսակ վան Ռյոյսդալ
ԱզգականներՅակոբ Սալոմոնս վան Ռյոյսդալ և Սալոմոն վան Ռյոյսդալ
ստորագրություն
Jacob van Ruisdael 1660s signature on Landschap met waterval.png
Jacob Isaacksz. van Ruisdael Վիքիպահեստում

Յակոբ վան Ռյոյսդալ (հոլ.՝ Jacob van Ruisdael, ամբողջական անունը՝ Յակոբ Իսակս վան Ռյոյսդալ, հոլ.՝ Jacob Isaaksz van Ruysdael, 1628[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14], Հառլեմ[2] - մարտի 10, 1682(1682-03-10)[15][4], Հառլեմ), հոլանդացի նկարիչ։ Կրել է Պ. Պոտտերի, Յ. վան Գոյենի, Հ. Սեգերսի ազդեցությունը։ 1648 թվականից ստեղծագործել է Հառլեմում։ Սկզբնական գործերում Ռյոյսդալ պատկերել է Հառլեմի շրջակայքի տեսարաններ («Տնակը պուրակում», 1646, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Մոտ 1650-1655 թվականներին ճանապարհորդել է Արևելյան Նիդերլանդներում և Արևմտյան Գերմանիայում, ստեղծել դրամատիզմով հագեցած մոնումենտալ բնանկարներ («Հրեական գերեզմանատուն», մոտ 1650-1655, Գրեզդենի պատկերասրահ)։ Մոտ 1656 թվականին հաստատվել է Ամստերդամում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական հասուն շրջանում ստեղծել է բազմազան բնանկարներ («Էգմոնդ գյուղը», Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Ջրաղացով բնանկար», 1661, Ռեյկսմյուսեում, Ամստերդամ, «ճահիճ», էրմիտաժ, «Ջրվեժ», Մաուրիցհյոյս, Հաագա)։ Այս շրջանի գործերում հստակ գծանկարը, շոշափելի ձևերը զուգորդված են օդային նրբին հեռանկարին, լույսի և ստվերի շարժմանը նրբերանգներով հարուստ կոլորիտը առավելաբար խարսխված է սաղարթի գորշ մոխրագույնի և գունաթափ կանաչի, հողի մուգ դարչնագույնի և երկնքի լազուրի համադրման վրա։ Ռյոյսդալի շատ բնանկարների յուրահատուկ հուզական լարվածությունը ուշ շրջանի գործերում ձեռք է բերել մռայլ, սուբյեկտիվ բնույթ («Լեռներ Նորվեգիայում», Էրմիտաժ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118604082 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 Jacob van Ruisdael
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kunstindeks Danmark
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Athenaeum
  7. 7,0 7,1 Nationalencyklopedin — 1999.
  8. 8,0 8,1 AGORHA
  9. 9,0 9,1 LIBRIS
  10. 10,0 10,1 Թագավորական գեղարվեստական ակադեմիա — 1768.
  11. 11,0 11,1 Web umenia
  12. 12,0 12,1 Nelson-Atkins Museum of Art — 1933.
  13. 13,0 13,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  14. 14,0 14,1 Վիկտորիայի ազգային պատկերասրահ — 1861.
  15. 15,0 15,1 15,2 Encyclopædia Britannica
  16. LIBRIS — 2012.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Յակոբ վան Ռյոյսդալ» հոդվածից (հ․ 9, էջ 680 )։ CC-BY-SA-icon-80x15.png