Ադամն ու Եվան (նկար)
![]() | |
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր |
տարի | 1507 |
բարձրություն | 209 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | գերմանական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ և նյու |
նյութ | յուղաներկ և գեղանկարչության տախտակ |
գտնվում է | Prado Hall 055B? |
հավաքածու | Պրադո թանգարան |
հատվածն է | Adam? և Եվա |
հեղինակի կրկնօրինակներ | 2 |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ադամն ու Եվան» (գերմ.՝ Adam und Eva), գերմանացի նկարիչ, գրաֆիկ, Արևմտաեվրոպական Վերածննդի խոշորագույն վարպետ Ալբրեխտ Դյուրերի նկարներից։ Այս աշխատանքը հեղինակը վրձնել է 1507 թվականին։ Դյուրերը երկու մեծածավալ փայտերի վրա է յուղաներկով վրձնել այն, որի չափերն են՝ 209 × 81 սմ։ «Ադամն ու Եվան» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա)։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 1504 թվականին Ալբրեխտ Դյուրերը պղնձի վրա ստեղծում է «Ադամն ու Եվան» անվանումով փորագրանկարը[1], որն այս թեմայի մեջ հեղինակի առաջին ստեղծագործությունն էր։ 1507 թվականին նկարիչն արդեն երկփեղկ «Ադամն ու Եվան» նկարն է վրձնում՝ փայտյա տախտակների վրա, որը նախատեսված էր խորանի համար, որն այդպես էլ չիրագործվեց։
Դյուրերը ստեղծագործությունը վրձնեց՝ ազդված Իտալիայում կատարած ճանապարհորդությունից. նրա վրա հատկապես մեծ ազդեցություն էր թողել անտիկ արվեստը։ «Ադամն ու Եվան» ստեղծագործությունը համարվում է գերմանական գեղարվեստական դպրոցի առաջին պատկերը, որտեղ նկարված են մորեմերկ անձինք՝ իրական չափերով։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ադամն ու Եվան» ստեղծագործությունը Դյուրերը վրձնել է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքի սյուժեով։ Նկարներն իրարից անկախ երկու հատվածներ են, որոնք պետք է մաս կազմեին խորանում տեղադրվելու համար, սակայն այդպես էլ նպատակին չի ծառայում։
Ադամը պատկերված է ձեռքին խնձորենու ճյուղ։ Եվան էլ պատկերված է խնձորենու տակ կանգնած։ Նրա ձախ ձեռքին խնձոր է, որի պոչից բռնել է օձը։ Վերջինս փաթաթվել է Բարու և չարի գիտության ծառին։ Եվայից աջ, ճյուղին փակցրած է մի տախտակ, որի վրա կա գրություն, որում մասնավորապես գրված է.
![]() |
Ալբրեխտ Դյուրեր, գերմանացի, այս նկարը ստեղծել է Աստվածամոր ծննդյան տոնից հետո, 1507 թվականին։ - Ալբրեխտ Դյուրեր
|
![]() |
«Ադամն ու Եվան» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում գտնվող Պրադո թանգարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Porcu, cit., pag. 60.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Christian Schoen: Albrecht Dürer: Adam und Eva. Die Gemälde, ihre Geschichte und Rezeption bei Lucas Cranach d. Ä. und Hans Baldung Grien. Berlin, Reimer 2001, ISBN 3-496-01244-7
- Katharina Siefert: Adam und Eva-Darstellungen der deutschen Renaissance, Karlsruhe 1994 (Dissertation)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Artículo sobre las obras del Museo del Prado
- Artículo sobre la restauración de estas obras
- Grabado de Durero (1504)
- Ադամն ու Եվան
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադամն ու Եվան (նկար) կատեգորիայում։ |
|