Նապաստակ (նկար)
![]() | |
տեսակ | ջրաներկ |
նկարիչ | Ալբրեխտ Դյուրեր |
տարի | 1502 |
բարձրություն | 25 սանտիմետր |
լայնություն | 22,5 սանտիմետր |
ուղղություն | գերմանական Վերածնունդ[1] |
ժանր | Անիմալիստիկա |
նյութ | covering color?, թուղթ և ջրաներկ |
գտնվում է | Ալբերտինա պատկերասրահ |
հավաքածու | Ալբերտինա պատկերասրահ |
պատկերված են
| |
https://sammlungenonline.albertina.at/?query=search%3D/record/objectnumbersearch%3D%5B3073%5D&showtype=record կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Նապաստակ», Ալբրեխտ Դյուրերի նկարը։ Նկարել է 1502 թվականին։ Համարվում է նկարչի՝ բնության տարրերը պատկերող ամենահայտնի նկարներից մեկը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարված է շագանակագույն ներկով ներկված քառակուսաձև թղթի վրա։ Պատկերն ունի անկյունային կողմնորոշում, մոդելի շեղումը երեք քառորդ է, նկարչի հայացքն ուղղված է վերև։
Նախանկարում մուգ ներկերով ստվեր է արված, որից վերև գրեթե չոր վրձնով պատկերված են մազիկներ։ Նկարելու տեխնիկան նման է այս ժամանակաշրջանում նկարչի մեկ այլ նշանավոր աշխատանքի՝ «Մարգագետնի մեծ կտոր»֊ի կատարման տեխնիկային։ Դյուրերը հաջողությամբ լուծել է գունառատ մորթու մակերեսին լուսային էֆեկտներ հաղորդելու բարդ խնդիրը։ Հավանական է, որ նկարը արվել է հաստատության ներսում․ նապաստակի աչքի մեջ արտացոլված է պատուհանի փեղկը։ Հայտնի չէ, թե արդյոք նկարիչը պատկերել է կենդանի նապաստակի, թե որսորդական ավար։
![]() |
Չնայած ծայրահեղ դետալականացմանը՝ նկարը պահպանում է կերպարի ամբողջականությունը և տպավորությունը։ Մեր առջև լարվածությամբ լսող, վախեցած կենդանի է, որը պատրաստ է փախուստի դիմելու[2]։ | ![]() |
Սա Դյուրերի առաջին նկարներից է, որի վրա նշված է տարեթիվը և կցագիրը, որը վկայում է, թե հեղինակը ինչ նշանակություն է տվել այդ աշխատանքին։
Կրկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն 17-րդ դարում, մասնավորապես 1600 թվականին, հայտնվեցին Դյուրերի նկարի բազմաթիվ կրկնություններ։ Ներկայումս հայտնի է «Նապաստակ»֊ի 13 տարբերակ, այդ թվում՝ 3 ազատ տարատեսակ, որոնք մոդելին ներկայացնում են այլ դիտանկյունից։ Նկարիչ Հանս Հոֆմանը պատճենել է Դյուրերի ստեղծագործությունները, նաև «Նապաստակ»֊ը՝ նրան պատկերելով անտառում և այգում։
Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարը պահպանվում էր Նյուրնբերգում՝ կոլեկցիոներ Վիլիբալդ Իմհոֆի (1519-1580) հավաքածուում։ 1588 թվականին դարձավ կայսր Ռուդոլֆ II-ի սեփականությունը և պահվում էր կայսերական գանձարանում, իսկ 1783 թվականից՝ պալատական գրադարանում։ Նկարի վերջին մասնավոր սեփականատերը հերցոգ Ալբերտ Սաքսեն֊Տեխենսկին էր, ում հավաքածուն ընկած էր վիեննական Ալբերտինա պատկերասրահի հիմքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://fristartmuseum.org/exhibition/albrecht-durer-at-the-frist-art-museum/
- ↑ Нессельштраус Ц. Рисунки Дюрера. — М.: Искусство, 1966. — С. 19.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Elisabeth M. Trux: Überlegungen zum Feldhasen und anderen Tierstudien Dürers mit einer Datierungsdiskussion. In: K.A. Schröder, M.L. Sternath: Albrecht Dürer. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2003, S. 45-55. 3-7757-1330-1
- Heinz Widauer: Feldhase. In: K. A. Schröder, M. L. Sternath: Albrecht Dürer. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2003, S. 268. 3-7757-1330-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|