Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հացառատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հացառատ)
Եկեղեցի
ՏեղադրությունՀայաստան Հայաստան, Գեղարքունիքի մարզ
Պատմական երկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. տիպԽաչաձև գմբեթավոր
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ9-րդ դար
ՇինանյութՍրբատաշ գորշ տուֆ
##Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հացառատ) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Աստվածածին եկեղեցի (Հացառատ) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°20′34″ հս․ լ. 45°06′48″ ավ. ե. / 40.34278° հս․. լ. 45.11333° ավ. ե. / 40.34278; 45.11333Կոորդինատներ: 40°20′34″ հս․ լ. 45°06′48″ ավ. ե. / 40.34278° հս․. լ. 45.11333° ավ. ե. / 40.34278; 45.11333

Սուրբ Աստվածածին եկեղեցի, սրբատաշ գորշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցի Հայաստանի Հացառատ գյուղում։ Հավանաբար կառուցվել է VII դարում։ Եկեղեցին եռաբսիդ է, արտաքուստ եռանիստ խաչաթևերով (բացառությամբ արևմուտքի, որը ներսից և դրսից ուղղանկյուն է)։ Անցումը գմբեթի ութանկյուն թմբուկին տրոմպային է։ Մուտքերն արևմուտքից և հարավից են։ Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։ Արևմտյան ճակատի 1893 թվականի արձանագրության մեջ հիշատակվող 898 թ. հավանաբար վերանորոգման թվականն է, քանի որ եկեղեցին իր տիպով, դեկորատիվ տարրերով (լուսամուտների երեսակալներ) բնորոշ է VII դարին։ Եկեղեցուն հարավից կից է Սուրբ Գրիգոր եռանավ բազիլիկը (XIX դար

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png