Թմբուկ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղարդի Կաթողիկե եկեղեցու գմբեթը։ Թմբուկին երևում է զինանշանը՝ արծիվ, որ ճանկերում գառան է բռնել

Թմբուկ, ճարտարապետության մեջ գմբեթակիր տարածական կառուցվածքային տարր։ Սովորաբար գմբեթի և վեղարի հետ թմբուկը կազմում է ամբողջական ճարտարապետական մի մաս և պսակում է կառույցը։ Հորիզոնական կտրվածքը Գեղարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու (1215) թմբուկի մի մասը շրջանաձև է կամ բազմանկյունի (վաղ կազմավորման շրջանում՝ քառակուսի)։ Գլանային կամ բազմանիստ տարածական ձևը (նաև նիստերի քանակը՝ 4, 8, 12, 16) պայմանավորված է «գմբեթակիր քառակուսուց» (գմբեթը կրող կառուցվածքային հիմնական հենակետերի համակարգ) թմբուկին անցնելու տրոմպային կամ առագաստային միջոցների կիրառումով։ Թմբուկը որպես այդպիսին ստեղծագործվել և զարգացել է Հայաստանում (վաղ օրինակներից է Տեկորի տաճարի թմբուկը, V դար)։

Ասորական և բյուզանդական ճարտարապետական գմբեթները արտաքինից ունեցել են կարծեցյալ թմբուկներ, որոնք ներսից կազմել են գմբեթի սֆերիկ մակերեսի շարունակությունը և իրականում թմբուկներ չեն եղել (Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիան, 532–537, Ռավեննայի Սուրբ Վիտալեն, 547, և այլն)։ Բյուզանդիայում թմբուկ կիրառվել է Մակեդոնական հայկական դինաստիայի շրջանում՝ IX դարից։ Թմբուկները սովորաբար ունենում են առանցքներով տեղադրված լուսամուտներ և արտաքինից ձևավորվում են դեկորատիվ խորաններով, սյուժետային քանդակներով, պսակվում քանդակազարդ գոտիներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 193
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թմբուկ (ճարտարապետություն)» հոդվածին։