Սուրեն Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Արևշատյան
Ծնվել էմայիսի 7, 1896(1896-05-07)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 28, 1972(1972-01-28) (75 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունիրավաբան
մշակույթի գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԵրեխաներԷդուարդ Արևշատյան
Սեն Արևշատյան

Սուրեն Ղահրամանի Արևշատյան (1896, մայիսի 7, Երևան - 1972, հունվարի 28, Երևան), իրավաբան, մշակույթի գործիչ։ ՀԽՍՀ վաստակավոր իրավաբան (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Պետերբուրգի առևտրի ինստիտուտը, 1924 թվականին՝ Ռոստովի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 1936 թվականին՝ Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։

1918 թվականին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին։

1924-1930 թվականներին աշխատել է Խորհրդային Հայաստանի դատաքննչական մարմիններում։ 1931-1941 թվականներին զբաղվել է թատերական, մշակութային գործունեությամբ։ 1941-1972 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դասախոս, 1942-1972 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս։ Եղել է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի թեմական խորհրդի ատենապետ, Մայր Աթոռի իրավաբան-խորհրդատու։[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահապիվանի կանոնները. հայկական իրավունքի հնագույն հուշարձաններ, Երևան, 1961 թ.։
  • Հռետորական արվեստի հիմունքները: Ս. Ղ. Արևշատյան, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1961, 210 էջ:
  • Դվինի չորրորդ ժողովի որոշումները, Երևան, 1962 թ.։
  • Հայ իմաստասիրությունը հոգևոր մշակույթի համակարգում։ Հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցեր, Երևան, ԳԱԱ հրատ., 1995 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005