Մկրտիչ Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Ներսիսյան
Nersisyan, Mkrtich Gegamovich.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1910(1910-11-25)
Փարպի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 28, 1999(1999-01-28) (88 տարեկանում)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր, ռեկտոր և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ Լենինի շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Mkrtich Nersisyan Վիքիպահեստում

Մկրտիչ Գեղամի Ներսիսյան (նոյեմբերի 25, 1910(1910-11-25), Փարպի, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1999(1999-01-28), Երևան, Հայաստան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (1976), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Գեղամի Ներսիսյանը ծնվել է 1909 թ. Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ 1923 թվականին ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը։ 1927 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1931 թվականին Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։

1931-1937 թթ. - ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1938-1940 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1940-1941 թթ.՝ տնօրեն։

Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակը Երևանում

Թեկնածուական թեզը պաշտպանել է 1939 թ., դոկտորականը՝ 1946 թ.։ 1941-1943 թթ. մասնակցել է գերմանական ֆաշիզմի դեմ մղած Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել Կովկասի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։

1944-1946 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946-1950 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ։

1947 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1950 թ. ընտրվել Է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և մինչև 1962 թ. վարել հասարակական գիտությունների գծով փոխնախագահի պաշտոնը։ 1962-1966 թթ. եղել Է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1966-1977 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ 1977 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես հայ-ռուսական հարաբերությունների պատմության բաժնի վարիչ։

1931-1968 թթ. Մ. Ներսիսյանը գիտական գործունեության հետ զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով. հայ ժողովրդի պատմություն է դասավանդել Խ. Աբովյանի անվան հայկական և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտներում, ԵՊՀ-ում։ 1937-1941 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, 1949-1954 թթ.՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։

Մ. Ներսիսյանը հեղինակել է հոդվածներ, փաստաթղթերի ժողովածուներ, մենագրութուններ։

Ունի մեծ վաստակ Օսմանյան կայսրության կազմակերպած հայոց Մեծ եղեռնի պատմության լուսաբանման գործում։ Ռ. Սահակյանի հետ կազմել և խմբագրել է «Геноцид армян в османской империи» փաստաթղթերի և նյութերի ստվարածավալ ժողովածուն։

Մասնակցել է մի շարք ուսումնական ձեռնարկների և կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը, որոնցից հիշարժան է «Հայ ժողովրդի պատմություն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (Եր., 1972, 1985 և ռուս.՝ 1980) գիրքը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական ու դոկտորական ավելի քան 20 ատենախոսություն։

1958 թ. հիմնադրել է «Պատմա-բանասիրական հանդեսը», որի անփոփոխ գլխավոր խմբագիրն էր մինչև կյանքի վերջը։ 1967 թ. նա հիմնադրել է նաև «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը։

Մ. Ներսիսյանը եղել է Հայաստանի կոմկուսի XV, XXIV, XXVI համագումարների պատգամավոր, բազմիցս ընտրվել ՀԿԿ կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VII, VIII, IX գումարումների պատգամավոր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 1999 թ. հունվարի 28-ին Երևանում և թաղվել իր ծննդավայր Փարպիում։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թ. Մ. Ներսիսյանն արժանացել Է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է Լենինի (1970), Աշխատանքային կարմիր դրոշի (1953), ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1980), և ԵՊՀ ոսկե մեդալներով։

1995 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (առաջինը Հայաստանի Հանրապետությունում)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահակյան Ռուբեն, Արևմտահայ ինքնապաշտպանական կռիվները Մ. Գ. Ներսիսյանի գնահատմամբ (1890-ական թվականներին և 1915 թվին), Հանդես, 2011, գիրք 12, էջ 182-193։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]