Բաբկեն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբկեն Առաքելյան
Ծնվել էփետրվարի 1, 1912(1912-02-01)
Մրգաշատ, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 16, 2004(2004-08-16) (92 տարեկանում)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունհնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գործունեության ոլորտհնագիտություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն[1]
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Բաբկեն Նիկոլայի Առաքելյան (փետրվարի 1, 1912, Մրգաշատ, ՀՀ Արմավիրի մարզ - օգոստոսի 16, 2004), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1959 թվականից առ 1990 թվականը ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թ. դարձել է Լենինգրադի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ Հովսեփ Օրբելու գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։

1942 թվականին Բ. Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։

1947 թվականին Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ՀԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1959-1990 թթ. նա եղել է իր իսկ հիմնադրած ՀԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն[2]։ Երկար տարիներ ղեկավարել է Գառնիի, Արմավիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումների աշխատանքները։

1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։ 1982-1990 թթ. գլխավորել է ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։

Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների[3][4][5]։ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության համահեղինակներից է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր (1978, 1985)
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղ շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշան
  • ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:
  3. «Բ. Ն. Առաքելյանի աշխատությունների մատենագիտություն» 
  4. Առաքելյան Բաբկեն Նիկոլայի (1968)։ Марр и вопросы арменоведения (հայերեն)։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. 
  5. Առաքելյան Բաբկեն Նիկոլայի (1984)։ Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը (հայերեն)։ ՀՍՍՀ ԳԱ հրատ. 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Առաքելյանի էջը ՀՀ ԳԱԱ կայքում