Jump to content

Գալուստ Գալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գալոյան Գալուստից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գալոյան
Ծնվել էմարտի 1, 1927(1927-03-01)[1][2]
Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էօգոստոսի 22, 2003(2003-08-22)[2] (76 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)[1] և ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա (1955)[1]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1963)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գալուստ Անուշավանի Գալոյան (մարտի 1, 1927(1927-03-01)[1][2], Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 22, 2003(2003-08-22)[2], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[4]։

1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[4]։

1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[4]։

Եղել է Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահության փոխնախագահ[4]։

Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[4]։

Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[4]։

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[5]։

Գալուստ Գալոյանի հուշատախտակը Երևանի Դեմիրճյան 17 հասցեում

Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[4]

Եղբայրները՝

  • Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[4]։
  • Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[4]։
  • Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[4]։

Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը[6]։

  • «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
  • «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982[7]

Խմբագրական կոլեգիայի անդամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Հայ պատմագիտության նվիրյալը // Է.Լ. Դանիելյան
  5. Բացվել է ակադեմիկոս Գալուստ Գալոյանի բարձրաքանդակը
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գալուստ Գալոյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 657
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Գալոյան» հոդվածին։