Գալուստ Գալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Գալոյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 1, 1927[1][2] Փոքր Պարնի, Լենինականի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Մահացել է | օգոստոսի 22, 2003[2] (76 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
| Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1], ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ |
| Գործունեության ոլորտ | պատմություն[3] |
| Պաշտոն(ներ) | տնօրեն |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][4] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] և ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա (1955)[1] |
| Կոչում | ակադեմիկոս[2] |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1963) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն[3] |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գալուստ Անուշավանի Գալոյան (մարտի 1, 1927[1][2], Փոքր Պարնի, Լենինականի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 22, 2003[2], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[6]։
1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[6]։
1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[6]։
Եղել է Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահության փոխնախագահ[6]։
Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[6]։
Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[6]։
2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[7]։

Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[6])։
Եղբայրները՝
- Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[6]։
- Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[6]։
- Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատությունները վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը[8]։
- «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
- «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982[9]
Խմբագրական կոլեգիայի անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայ պատմագիտության նվիրյալը // Է.Լ. Դանիելյան
- ↑ Բացվել է ակադեմիկոս Գալուստ Գալոյանի բարձրաքանդակը
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գալուստ Գալոյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 657)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Գալոյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 1 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Անուշավան (Շիրակի մարզ) գյուղում ծնվածներ
- Օգոստոսի 22 մահեր
- 2003 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պատմաբաններ
