Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ
1931. Советская площадь. Институт Ленина.jpg
Տեսակմարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ և կրթօջախ
Հիմնադրված է1919
Լուծարված է1991
Անվանված էԿարլ Մարքս, Ֆրիդրիխ Էնգելս և Վլադիմիր Իլյիչ Լենին
ԵրկիրFlag of the Russian Soviet Federative Socialist Republic.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Former Lenin Institute Վիքիպահեստում

Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ (ռուս.՝ Институт марксизма-ленинизма, ՄԼԻ) Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեին կից կուսակցական գիտահետազոտական հաստատություն: Գոյություն է ունեցել 1921-1991 թվականներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մշակվեց Սոցիալիստական ակադեմիայի կազմակերպման պլան, որի շրջանակներում Դավիդ Ռյազանովը ստեղծեց մարքսիզմի կաբինետ, որի բազայի վրա էլ ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումի 1920 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ստեղծվեց Մարքսիզմի թանգարան, որը հաջորդ տարվա սկզբին Ռյազանովի առաջարկությամբ վերափոխվեց (1921 թվականի հունվարի 11-ին ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոն որոշում ընդունեց Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ինստիտուտի ստեղծման մասին) Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի գիտահետազոտական ինստիտուտի, որը սկզբում գոյություն ուներ որպես Սոցիալիստական ակադեմիային կից ինքնուրույն հաստատություն, իսկ 1922 թվականի հունիսի 1-ից դարձավ ՌՍՖՍՀ ՀԿԳԿ-ին կից ինքնուրույն հաստատություն[1] և գտնվում էր Մալո Զնամենսկի նրբանցքի թիվ 5 հասցեում:

ՄԷԻ-ի տնօրենը 1921-1931 թվականներին եղել է Դավիդ Ռյազանովը: Սկզբի տարիներին ինստիտուտի անձնակազմը բաղկացած էր 14 հոգուց և միայն 1925 թվականին այն ավելացավ մինչև 17 աշխատակցի: Ռյազանովի օրոք 1927 թվականին Կենտկոմի Հանձնաժողովի որոշմամբ Ինստիտուտին կտրականապես արգելված էր ոչ միայն զբաղվել մարքսիզմի մշակմամբ, այլև ընդհանրապես առնչվել տեսությանը[2]:

Լենինի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի մարտի 31-ին ՌԿ(բ)Կ ՄԿ պլենումը որոշեց ստեղծել Լենինի ինստիտուտ: Հուլիսի 8-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ն հանդես եկավ Մոսկվայում Լենինի ինստիտուտ ստեղծելու մասին հայտարարությամբ: 1923 թվականի սեպտեմբերի 28-ին Ինստիտուտը փոխադրվեց ՌԿ(բ)Կ ԿԿ–ի ենթակայության ներքո բաժնի իրավունքներով: 1924 թվականի մայիսի 31-ին ՌԿ(բ)Կ XIII համագումարը հայտարարեց ինստիտուտի բացվելու մասին: ՌԿ(բ)Կ ԿԿ–ի 1928 թվականի օգոստոսի 20–ի որոշմամբ Լենինի ինստիտուտը միացվեց Իստպարտին: (1927 թվականից Իստպարտի վարիչն էր Մաքսիմիլիան Սավելևը, որը Իստպարտի և Լենինի ինստիտուտի միացումից հետո 1928-1930 թվականներին ղեկավարում էր վերջինս):

Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ԿԳԿ-ի նախագահության 1931 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Լենինի ինստիտուտը միացվեց Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի ինստիտուտին և ստեղծվեց ՀԿ(բ)Կ ԿԿ-ին կից Մարքսի, Էնգելսի, Լենինի ինստիտուտ (ՄԷԼԻ): Նույն թվականին իրականացվեց ապարատի մաքրում և 200 աշխատակիցներից մնացին միայն 109-ը: 1930-1940-ական թվականներին ինստիտուտին կից գործում էր «Հին բոլշևիկների պատմագրական միավորումը»: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ինստիտուտը էվակուացվեց Ուֆա:

1960 թվականին ինստիտուտին տրամադրվեց շենքային համալիր Վիլհելմ Պիկի փողոցի վրա (տուն 4), որտեղ էլ գտնվում էր մինչև 1991 թվականը, որից հետո այն հանձնվեց ՌՊՍՀ-ին:

Ինստիտուտը բազմիցս ենթարկվել է անվանափոխության, ստանալով հետևյալ անվանումները`

  • 1952-1953 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսի-Էնգելսի-Լենինի ինստիտուտ
  • 1953-1956 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսի-Էնգելսի-Լենինի-Ստալինի ինստիտուտ (ՄԷԼՍԻ)
  • 1956-1991 թվականներին` ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտ (ՄԼԻ)
  • 1991 թվականի հունիսից` ԽՄԿԿ ԿԿ-ի սոցիալիզմի տեսության և պատմության ինստիտուտ (ՍՏՊԻ)

1991 թվականի նոյեմբերից Ինստիտուտը դադարեց գոյություն ունենալ[3]: Նրա հիմքի վրա ստեղծվեց Ռուսաստանի սոցիալական և ազգային հարցերի անկախ ինստիտուտը [5], որը 2001 թվականին վերակազմավորվեց ՌԳԱ Համալիր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի, իսկ 2005 թվականին միացավ Սոցիոլոգիայի ինստիտուտին` որպես Համալիր սոցիալական հետազոտությունների կենտրոն:

Ինստիտուտի գրադարանը Ռուսաստանի Դաշնության կառավարության 1992 թվականի հուլիսի 15-ի կարգադրությամբ սկսեց գործել ինքնուրույն «Պետական հասարակական-քաղաքական գրադարան» (ՊՀՔԳ) անվանումով: Այն փոխանցվեց ՌԴ մշակույթի նախարարության իրավասությանը, ստանալով դաշնային գրադարանի կարգավիճակ: ՌԴ մշակույթի նախարարության հրամանով 2014 թվականի ապրիլի 1-ից ՊՀՔԳ-ն վերակազմավորվեց որպես Ռուսաստանի պետական հանրային պատմության գրադարանի մասնաճյուղ և կոչվեց Սոցիալ–քաղաքական պատմության կենտրոն:

ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի Կենտրոնական կուսակցական արխիվի գործունեության դադարեցումից հետո ստեղծվեց Նորագույն պատմության փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրության ռուսական կենտրոն (ՆՊՓՊՈՒՌԿ): 1999 թվականին ՆՊՓՊՈՒՌԿ-ն վերակազմավորվեցՌուսաստանի սոցիալ-քաղաքական պատմության պետական արխիվի` Երիտասարդական կազմակերպությունների փաստաթղթերի պահպանման կենտրոնի հետ միաորվելու միջոցով:

Գործունեության հիմնական ուղղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի նպատակներն էին`

  • Կառլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Լենինի փաստաթղթերի, նրանց կյանքի և գործունեության մասին նյութերի հավաքագրում և պահպանում:
  • Նրանց ստեղծագործությունների և կենսագրականների հրապարակման նախապատրաստում:
  • Կուսակցության առաջնորդների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրում և պահպանում
  • ԽՄԿԿ պատմության վերաբերյալ նյութերի և փաստաթղթերի հավաքագրում և հրապարակում:
  • Մարքսիզմ-լենինիզմի տեսության վերաբերյալ, ԽՍՀՄ-ի պատմության, կուսակցության կերտման, գիտական կոմունիզմի, միջազգային կոմունիստական շարժման պատմության մասին մենագրությունների և հավաքածուների հրապարակումների պատրաստում:

1957 թվականից ինստիտուտը պատասխանատու է եղել «ԽՄԿԿ պատմության հարցեր» (ռուս.՝ Вопросы истории КПСС) ամսագրի հրապարակման համար:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում ինստիտուտն ունեցել է բաժիններ`

  • Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի ստեղծագործությունների բաժին
  • ԽՄԿԿ պատմության բաժին
  • Կուսակցության կերտման բաժին
  • Գիտական կոմունիզմի բաժին
  • Միջազգային կոմունիստական շարժման պատմության բաժին
  • Գիտահետազոտական աշխատանքների համակարգման և մասնաճյուղերի բաժին
  • Կենտրոնական կուսակցական արխիվ
  • Գրադարան
  • Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի թանգարան (1960-1992)

1933-1941 թվականներին ինստիտուտի օրգանն է եղել «Պրոլետարական հեղափոխություն» (ռուս.՝ Пролетарская революция) ամսագիրը:

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի տնօրինության կազմում են եղել`

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«1929 թվականին Ռյազանովը լուրջ բացթողում հայտնաբերեց, կապված գրքային հոսքերի բաշխման իրավիճակի հետ: «Ինստիտուտին հայտնի դարձավ, որ ՌՍՖՍՀ Պետառի մարմինների միջոցով, այդ թվում` Միջգրքի, վաճառվում և արտասահման են տեղափոխվում Ինստիտուտի համար բավականին անհրաժեշտ նյութեր: Այս ամենը կատարվում էր առանց ինստիտուտի հետ համաձայնեցման: Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և Արևմտյան Եվրոպայի անտիկվարիատի կենտրոնները ակտիվորեն գնում էին բոլոր արտահանվող առարկաները` Ինստիտուտին առաջարկելով բավականին բարձր գներ»: Ռյազանովն իրավունք ստացավ նախապես ընտրել և ուսումնասիրել Ինստիտուտի հավաքածուներից երկրից արտահանման ենթակա գրականությունը»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. А. Смирнова. Д. Б. Рязанов
  2. http://www.ras.ru/FStorage/download.aspx?Id=13e077a1-7f88-4726-b299-0b867c5e4787 с. 1040
  3. Распоряжение Президента РСФСР от 5 ноября 1991 года «Об учебных и научных учреждениях ЦК КПСС, ЦК Компартии РСФСР, крайкомов и обкомов КПСС»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]