Մարկ Միտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Մարկ Միտին
Марк Митин
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 5), 1901 Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 15, 1987(1987-01-15) (85 տարեկանում) Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, լրագրող և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, Institute of Philosophy?, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ և ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ և Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ
Mark Mitin Վիքիպահեստում

Մարկ Բորիսովիչ Միտին (ռուս.՝ Марк Борисович Митин, իսկականից ռուս.՝ Марк Борисович Гершкович, հունիսի 22 (հուլիսի 5), 1901, Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1987(1987-01-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փիլիսոփա և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ ԽՄԿԿ անդամ՝ 1919 թվականից։

Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի փիլիսոթայական բաժինը (1929)։ Վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1967 թվականից ԽՍՀՄ ԳԱ Նախագահության հասարակական գիտությունների սեկցիային կից արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհրդի նախագահն է։ Աշխատությունները նվիրված են մարքսիստական փիլիսոփայության զարգացման լենինյան փուլին, փիլիսոփայության կուսակցականությանը, պետության և սոցիալիստական դեմոկրատիայի տեսությանը, իմացաբանությանը, փիլիսոփայության պատմությանը, բուրժուական գաղափարախոսության և օպորտունիզմի քննադատությանը։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։ Կուսակցության XVIII-XX համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ ԽՍՀՄ III—V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և երեք այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Митин Марк Борисович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 611 CC-BY-SA-icon-80x15.png