Վիլհելմ Պիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Պիկ
Wilhelm Pieck
Fotothek df roe-neg 0002793 004 Portrait Wilhelm Piecks im Publikum der Bachfeier.jpg
1895 - 1949
 
Քաղաքացիություն՝ Flag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Կուսակցություն՝ Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն գերմանացի
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր 3 հունվարի, 1876
Ծննդավայր Գուբեն
Վախճանի օր 7 սեպտեմբերի, 1960 (84 տարեկանում)
Վախճանի վայր Բեռլին
Թաղված Սոցիալիստների հուշահամալիր և Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատուն
Զավակներ Eleonore Staimer, Arthur Pieck և Elly Winter
 
Պարգևներ

GDR Marks-order bar.png Held der Arbeit.jpg

Վիլհելմ Պիկ (Picck)(3 հունվարի, 1876, Գուբեն - 7 սեպտեմբերի, 1960, Բեռլին), գերմանական և միջազգային բանվորական շարժման, ԳԴՀ կուսակցական և պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1895 թվականից Գերմանիայի սոցյալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ։ 1906-1910 թվականներին եղել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության Բրեմենի կազմակերպության քարտուղար։ 1910 թվականին ընտրվել է ԳՍԴԿ Բեռլինի կենտրոնական լուսավորական կոմիտեի 2-րդ և Կենտրոնական կուսդպրոցի քարտուղար։ Պատկանել է ԳՍԴԿ ձախ թևին, որի ղեկավարներն էին Կ․ Լիբկնեխտը, Ռ․ Լյուքսեմբուրգը, Ֆ․ Մեիինգը, Կ․ Ցետկինը։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) սկսվելուց հետո հանդես է եկել գերմանական իմպերիալիզմի զավթողական, սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջ ղեկավարների սոցիալ-շովինիստական քաղաքականության դեմ։ Բազմիցս բանտարկվել է։ 1918 թվականի նոյեմբերին մտել է «Սպարտակ միության» կենտրոնական ղեկավարության կազմի մեջ, ակտիվորեն մասնակցել Գերմանիայում 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխության նախապատրաստմանը։

Քաղաքական և հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկը Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից է։ ԳԿԿ հիմնադիր համագումարում (30 դեկտեմբերի, 1918-1 հունվարի, 1919) ընտրվել է ԳԿԿ ԿԿ անդամ, որի կազմում եղել է ընդհուպ մինչև Գերմանիայի խորհրդային միասնական կուսակցության կազմավորումը (1946)։ Պիկը պատկանում էր կուսակցության մարքս-լենինյան միջուկին, որը Է․ Թելմանի գլխավորությամբ հետևողական պայքար էր մղում աջ օպորտունիստների, «ուլարա ձախերի» դեմ։ 1921 թվականից բազմիցս ընտրվել է պրուսական լանդտագում, 1928 թվականից՝ գերմանական Ռայխստագում, 1929 թվականից՝ Բեռլինի մունիցիպալ և պրուսական պետական խորհուրդներում։ 1928 թվականից՝ Կոմինտերնի ԳԿ-ի (ԿԻԳԿ), 1931 թվականից՝ ԿԻԳԿ նախագահության և քարտուղարության անդամ։ Գերմանիայում ֆաշիստական վարչակարգ հաստատվելուց (1933) հետո Պիկը աշխատել է բանվորական շարժման պառակտումը վերացնելու, ֆաշիզմի դեմ պայքարի միասնական ճակատ ստեղծելու համար։ ԳԿԿ ԿԿ որոշմամբ Պիկը 1933 թվականի մայիսին հեռացել է Գերմանիայից։ Ֆ․ Դալեմի ու Վ․ Ֆլորինի հետ Փարիզում ստեղծել է ԳԿԿ արտասահմանյան ղեկավարություն։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) հանդես է եկել ԿԻԳԿ հաշվետու զեկուցմամբ։ ԳԿԿ Բրյոաելի կոնֆերանսում (1935) ընտրվել է ԳԿԿ ԿԿ նախագահ։ Ֆաշիզմից գերմանական ժողովրդի ազատագրումից հետո Պիկը ներգրավվել է Գերմանիայի դեմոկրատացման, ապանացիֆիկացման, ֆաշիզմի տիրապետության հետևանքների վերացման աշխատանքում։ Նա մեծ դեր է խաղացել Գերմանիայի արևելյան մասում բանվորական շարժման պառակտումը վերացնելու, ԳԿԿ և ԳՍԴԿ Գերմանիայի խորհրդային միասնական կուսակցության մեջ (ԳԽՄԿ) միավորելու գործում։ 1946-1954 թվականներին եղել է ԳԽՄԿ-ի երկու նախագահներից մեկը (Օ․ Գրոտևոլի հետ)։ 1949 թվականից՝ ԳԽՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետության կազմավորման (1949 թվականի հոկտեմբերի 7) պահից՝ նրա պրեզիդենտը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է Աշխատանքի հերոսի կոչման (1951)։ Պարգևատրվել է Կարլ Մարքսի, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» (ոսկյա), «Աշխատանքի դրոշ» և այլ շքանշաններով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 293 CC-BY-SA-icon-80x15.png