Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ» (ռուսերեն՝ «Вопросы истории КПСС», «ԽՄԿԿ պատմության հարցեր»), գիտական ամսագիր, ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի օրգան։ Հրատարակվում է 1957 թվականից, Մոսկվայում (մինչև 1963 թվականի հունվարը՝ երկամսյա)։ Լուսաբանում է Կ․ Մարքսի, Ֆ․ էնգելսի, Վ․ Ի․ Լենինի գաղափարական-տեսական ժառանգությունը, ԽՄԿԿ պատմության արդի պրոբլեմները, կուսակցական շինարարության հարցեր, ԽՄԿԿ գործունեությունը սոցիալիստական ու կոմունիստական շինարարության ղեկավարման բնագավառում, միջազգային կոմունիստական շարժման պատմությունը։ Հրատարակում է ԽՄԿԿ պատմությունն ուսումնասիրողներին օգնող կուսակցության աղբյուրագիտությանը և պատմագրությանը վերաբերող նյութեր։ Հանդես է գալիս ԽՄԿԿ պատմության կեղծարարների դեմ։ Ամսագրում նշանակալի տեղ են գրավում Վ․ Ի․ Լենինի և նրա զինակիցների կյանքի ու գործունեության, ԽՄԿԿ պատմության կարևորագույն իրադարձությունների մասին հիշողությունները։ Հանդեսը գրախոսում է պատմա-կուսակցական գրականությունը, վերլուծում Մարքսիզմ Լենինիզմի ինստիտուտի և նրա մասնաճյուղերի, բուհերի ԽՄԿԿ պատմության ամբիոնների հետազոտական գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png