Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսակհանդես
Լեզուռուսերեն

«Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ» (ռուս.՝ «Вопросы истории КПСС», «ԽՄԿԿ պատմության հարցեր»), խորհրդային գիտական ամսագիր, ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի օրգան։ Առաջին անգամ հրատարակվել է 1957 թվականին, Մոսկվայում (մինչև 1963 թվականի հունվարը՝ երկամսյա)։

Հրատարակում էր ԽՄԿԿ պատմությանը վերաբերող նյութեր։ Ամսագրում նշանակալի տեղ են գրավել Վլադիմիր Լենինի և նրա համախոհների կյանքի ու գործունեության, ԽՄԿԿ պատմության կարևորագույն համարվող իրադարձությունների մասին հիշողությունները։ Գրախոսել է պատմա-կուսակցական գրականությունը, վերլուծել Մարքսիզմ Լենինիզմի ինստիտուտի և դրա մասնաճյուղերի, բուհերի ԽՄԿԿ պատմության ամբիոնների հետազոտական գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 496