Սերգեյ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Սերգեյ Համբարձումյան
Ծնվել է մարտի 17, 1922(1922-03-17)
Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն
Մահացել է օգոստոսի 4, 2018(2018-08-04) (96 տարեկանում)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն մեխանիկա
Հաստատություն(ներ) Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտ Մեխանիկա
Ալմա մատեր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճան տեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին հայերեն և ռուսերեն
Ինչով է հայտնի Հոծ միջավայրի մեխանիկա, թաղանթների և սալերի տեսություն, տարամոդուլ առաձգականության տեսություն, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականություն, միկրոպոլյար առաձգականության տեսություն
Պարգևներ Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Տիգրան Մեծ» շքանշան Բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և «Աշխատանքային արիության համար» մեդալ


Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյան (մարտի 17, 1922(1922-03-17), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն - օգոստոսի 4, 2018(2018-08-04), Երևան, Հայաստան[1]), հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ (1974-1977), ՀԽՍՀ IX գումարման Գերագույն խորհրդի նախագահ, ԽՍՀՄ X գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1971 թվականից Հայաստանի ԳԱԱ նախագահության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը Երևանում, 1942 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946 թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 34 տարեկան հասակում, 1956 թ. Սերգեյ Համբարձումյանը ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964 թ.՝ ակադեմիկոս։ 1959-1970 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1970–1977 թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։ 1961 թվականից նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի և նախագահության անդամ։ 1970-1992 թթ. եղել է Հայաստանի Պետական մրցանակների կոմիտեի նախագահի տեղակալ[2]։

Մանկավարժական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1946 թթ. նա դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948 թվականից՝ Երևանի պետհամալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ պաշտպանել են դոկտորական ու թեկնածուական թեզեր։ 1977-1991 թթ. Սերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը[3]։

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրի մեխանիկային, թաղանթների և սալերի տեսությանը, տարամոդուլ առաձգականության տեսությանը, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականությանը, միկրոպոլյար առաձգականության տեսություն հարցերին։ Ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսություն, որի հիման վրա լուծվել են բարակապատ կառուցվածքների հաշվարկի և նախագծման բազմաթիվ կարևոր խնդիրներ։ Համբարձումյանի սալերի ու թաղանթների ճշգրտված տեսությունների հիման վրա նոր տեսանկյունից են դիտարկվել ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկման պրոբլեմները (ամրություն, կայունություն, տատանումներ, լարումների կենտրոնացում, ճաքերի առաջացում են)։ Անիզոտրոպ շերտավոր սալերի ու թաղանթների դինամիկական կայունության և ֆլատերի խնդիրներում Համբարձումյանը և նրա աշակերտները հայտնաբերել են բնութագրիչներ, ուսումնասիրել կառուցվածքի ետկրիտիկական վարքը։ Առաջարկել է ձգմանը և սեղմմանը տարբեր ձևով դիմադրող նյութերի առաձգականության տեսություն, որը հիմք է ծառայել տարամոդուլ նյութերից պատրաստված սալերի և թաղանթների խնդիրների հետազոտմանը։ Համբարձումյանը և նրա աշակերտները առաջարկել են բարակ մարմինների մագնիսաառաձգականության վարկածը, որը հնարավորություն է տվել ուսումնասիրել ժամանակակից տեխնիկայի համար մի շարք կարևոր խնդիրներ։

Անդամակցություն այլ ակադեմիաներին և գիտական ընկերություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1992),
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,
  • Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ,
  • Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ,
  • Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր,
  • Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր,
  • ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ,
  • Բրատիսլավայի համալսարանի պատվավոր դոկտոր,
  • Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ,
  • Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ (1976),
  • ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ,
  • Ռուսաստանի gիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։[4]
  • Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1979

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (1981)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1976)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1986)
  • Պատվո նշան շքանշան (1971)
  • Սուրբ Սահակի շքանշան
  • Սուրբ Մեսրոպ շքանշան
  • Յան Կամենսկու շքանշան (1984)
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1955)
  • Ա. Ի. Վավիլովի անվան մեդալ
  • «Խաղաղության մարտիկ» մեդալ
  • «Բարեկամություն» մեդալ
  • Երևանի պետական համալսարանի մեդալ
  • Մոնպելեի համալսարանի մեդալ (1986)
  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեծ արծաթե և մեծ ոսկե մեդալներով[4]
  • 1997 թվականից Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի[5]
  • 1986 թվականից Մոնպելյե քաղաքի (Ֆրանսիա) պատվավոր քաղաքացի[5]
  • 2012 թվականից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատվավոր քաղաքացի է[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png