Հենրի Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրի Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1903[1][2][3] Պատականց, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] |
Մահացել է | ապրիլի 10, 1981[1][3] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | խմբագիր և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Ավանգարդ, ՀԿԿ, ՀԳՄ, Գրական թերթ[2], Երևանի պետական համալսարան և Վիլնյուսի համալսարան[2] |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Ալմա մատեր | Երևանի թեմական դպրոց, Երևանի պետական համալսարան (1928) և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1933)[2] |
Կոչում | պրոֆեսոր[2][3] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[2][3] (1945) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Հենրի (Հարություն) Գաբրիելի Գաբրիելյան (նոյեմբերի 3, 1903[1][2][3], Պատականց, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - ապրիլի 10, 1981[1][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վանի նահանգի Գավաշի գավառակի Պատականց գյուղում։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1928 թվականին՝ ԵՊՀ իրավատնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում։ 1930-1933 թվականներին սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտում և ստացել փիլիսոփայության պատմաբանի որակավորում։ 1933 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։
1922 թվականին եղել է Ղամարլուի շրջանային կոմիտեի, այնուհետև՝ Էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար, Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, 1923-1933 թվականներին՝ «Ավանգարդ» թերթի խմբագիր, 1933-1935 թվականներին՝ Լենինականի ՄՏԿ բաժնի պետի տեղակալ, 1935-1936 թվականներին՝ Երևանի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ ԿԿ կուլտուրայի բաժնի վարիչի տեղակալ, կուսդպրոցի վարիչ, պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, բուհերի վարչության պետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար, «Գրական թերթի» խմբագիր։ 1937 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր, բայց տարին ավարտել է բանտում՝ ԽՄԿԿ շարքերից հեռացված։ 1941-1918 թվականներին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր, 1948-1955 թվականներին՝ նախ՝ Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, ապա՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1955-1970 թվականներին եղել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1970-1978 թվականներին՝ փիլիսոփայության պատմության և գիտական աթեիզմի ամբիոնի, այնուհետև՝ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1978-1981 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։
Գաբրիելյանը հայագիտության կարևորագույն բնագավառներից մեկի՝ հայ փիլիսոփայության պատմության ուսումնասիրության սկզբնավորողներից է։ Հեղինակ է 100-ից ավելի մենագրությունների, գրքույկների ու գիտական հոդվածների։ Դրանցից առավել հիշատակելի են «Հեգելի զարգացման ուսմունքը և մարքսիզմ-լենինիզմը» (Երևան, 1934), «Գիտությունը և նրա դերը» (ռուսերեն, Երևան, 1956), «Մարքսիստական տրամաբանությունը որպես դիալեկտիկա և իմացության տեսություն» (ռուսերեն, Երևան, 1963), «Հայ փիլիսոփայական մտքի պատմություն», հ. 1-4, (Երևան, 1956-1965, մեկ գրքով՝ ռուսերեն, 1972 և հայերեն՝ 1976), «Դավիթ Անհաղթ» (Երևան, 1980), «Փիլիսոփայության հանգուցային հիմնահարցերը միջնադարյան հայ փիլիսոփաների մոտ» (ռուսերեն, Երևան, 1981) և այլն։
Գաբրիելյանը մեծ վաստակ ունի փիլիսոփայական կադրերի պատրաստման գործում՝ երկար տարիներ եղել է փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահ, ղեկավարել բազմաթիվ ասպիրանտների, նպաստել ԵՊՀ-ում փիլիսոփայության բաժնի, ապա՝ ֆակուլտետի ստեղծմանը[4]։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Վախճանվել է Երևանում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946
- Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65
- Դալուսա Կոաոանդյան, Ե․, 1946։ Հայ փիլիսոփայական մւոքի պատմություն, հ ․ 1–4, Ե․, 1956–65
- Հայ պատմափիլիսոփայական մտքի քննական տեսություն, Ե․, 1966
- Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970
- Наука и ее роль в обществе, Е․, 1956
- Марксистская логика как диалектика и тео– рия познания, Е․, 1963
- Основы марксистской логики, Е․, 1968
- История армянской философии, Е․, 1972
- Հայ պատմափիլիսոփայական մտքի քննական տեսություն, Ե․, 1966
- Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970
- Наука и ее роль в обществе, Е․, 1956
- Марксистская логика как диалектика и теория познания, Е․, 1963
- Основы марксистской логики, Е․, 1968
- История армянской философии, Е․, 1972․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 VIAF ID
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 24-25։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Գաբրիելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 635)։ |
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ապրիլի 10 մահեր
- 1981 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայ խմբագիրներ
- Հայ պրոֆեսորներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ