Հակոբ Հովհաննիսյան (կենսաքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հակոբ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հակոբ Հովհաննիսյան
Ծնվել է դեկտեմբերի 7, 1875(1875-12-07)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 22, 1941(1941-12-22) (66 տարեկանում)
Ազգություն հայ
Մասնագիտություն կենսաքիմիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ) Երևանի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Ալմա մատեր Շուշիի թեմական հոգևոր դպրոց, Հումբոլդտի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1903) և պրոֆեսոր (1925)
Պարգևներ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Կուսակցություն ԽՄԿԿ

Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7, 1875(1875-12-07), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1941(1941-12-22)), կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1925), ԵՊՀ ռեկտոր (1922-1930), ԵրԲԻ կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1930-1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում։ Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում։ 1903 թվականին Հայդելբերգի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան։ Վերադառնալով Շուշի՝ 1904-1907 թվականներին քիմիա է դասավանդել տեղի դպրոցներում։ Այնուհետև Ստրասբուրգի ու Բեռլինի համալսարաններում զբաղվել է ֆիզիկական քիմիայի ու մանրէաբանության ուսումնասիրությամբ։

1907-1920 թվականներին Բաքվում ղեկավարել է քիմիա-մանրէաբանական լաբարատորիան։ 1917 թվականին ընդունվել է կոմկուսի շարքերը, դարձել եռանդուն քաղաքական գործիչ։ 1918 թվականին եղվել է Բաքվի կոմունայում փախստականների գործերի կոմիսար։ 1920-1921 թվականներին աշխատել է Շուշիում և Դիլիջանում, 1921 թվականին՝ փոխադրվել Երևան և աշխատել ժողկոմխորհում։

1922-1930 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։ 1924 թվականին համալսարանում ստեղծել է կենսաքիմիայի ամբիոն, որը հետագայում նրա ղեկավարությամբ մինչև 1937 թվականին գործել է բժշկական ինստիտուտում։ 1925 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենդանաբանական ինստիտուտի տնօրեն։

Հովհաննիսյանի գիտական աշխատանքներից հատկապես արժեքավոր են C վիտամինի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Հեղինակ է նաև հրապարակախոսական բազմաթիվ հեդվածների։ Բժշկական ինստիտուտի, նրա ամբիոնների և կլինիկաների կազմակերպման, դրանց ամրապնդման և նույնիսկ ինստիտուտի ժամանակակից շենքի կառուցման աշխատանքները սերտորեն կապված են Հակոբ Հովհաննիսյանի անվան հետ։

Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական արդյունաբերության և գիտության զարգացման խնդիրների մշակմանը, աճեցրել բազմաթիվ կադրեր։

Բազմիցս եցել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես և Հայաստանի Կենտգործկոմի անդամ։

Ստալինյան բռնարարքների զոհերից է։ Նրա գիտական և հասարակական գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին։ Վախճանվել է 1941 թվականի դեկտեմբերի 22-ին աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[1][2]։

Նախորդող
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Հակոբ Հովհաննիսյան

1930-1936
Հաջորդող
Արամ Շահվերդյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հակոբ Հովհաննիսյանի մասին ԵՊՀ կայքում» 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան:։ 2005 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 18-19։