Նորայր Դաբաղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դաբաղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Դաբաղյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 5, 1904 Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Մահացել է | հուլիսի 12, 1955[1][2] (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
| Հաստատություն(ներ) | Գրական դիրքերում[1], Գրական թերթ[1], Q16688834?, ՀԿԿ[1], Նորք[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
| Պաշտոն(ներ) | ռեկտոր |
| Անդամակցություն | Q4101980? և ԽՍՀՄ Գրողների միություն |
| Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1925)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1932)[1] |
| Կոչում | պրոֆեսոր[2] |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Նորայր Հարությունի Դաբաղյան (օգոստոսի 5, 1904, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 12, 1955[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, պրոֆեսոր (1936), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914 թվականին հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա՝ Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։
1922 թվականին ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը՝ ընդունվել և 1925 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1932 թվականին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։ 1927-1930 թվականներին եղել է «Գրական դիրքերում», 1936-1937 թվականներին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրերի, իսկ 1930-1936 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-1937 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։
1937 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր։
Դաբաղյանը 1920-1930-ականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։ Եղիշե Չարենցի արդարացումից հետո՝ 1954 թ. «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին՝ հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների՝ ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։
1940-1955 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում[3][4][5]։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ, Երևան, Պետհրատ, 1928։
- Պրոլետգրականության ֆրոնտում (հոդվածների ժողովածու, գրքում տեղ է գտել Ն. Դաբաղյանի «Գրական մեշչանականություն ու պանիկյորության լեղապատառ մունետիկը» հոդվածը), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 200 էջ։
- Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին, Երևան, Կուսհրատ, 1934, 48 էջ։
- Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։
- Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 747.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 136.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2009, էջ 27։
- ↑ «ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ԴԱԲԱՂՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Դաբաղյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 260)։ |
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 12 մահեր
- 1955 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Խորհրդային գրականագետներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ