Jump to content

Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Դավթյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Դավթյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1909(1909-11-08)
Դիլիջան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1980(1980-03-09) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունխմբագիր և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտագրոքիմիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ արծաթե մեդալ ԺՏՆՑ բրոնզե մեդալ և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Gagik Davtyan Վիքիպահեստում

Գագիկ Ստեփանի Դավթյան (նոյեմբերի 8, 1909(1909-11-08), Դիլիջան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1980(1980-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)[1], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։ Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մեդալներով[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դիլիջանում։ 1926 թվականին տեղի երկրորդ աստիճանի դպրոցն ավարտելուց հետո մինչև 1930 թվականը սովորել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում։ 1929 թվականին աշխատել է ագրոքիմիայի ամբիոնում որպես լաբորանտ։

1930-1933 թվականներին գործուղվել է Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք որպես ասպիրանտ։ Սովորելու տարիներին մասնակցել է Անդրկովկասի բամբակացան շրջանների հողերի քիմիացման համամիութենական արշավախմբի աշխատանքներին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։

1936 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի ագրոքիմիայի լաբորատորիայի դոկտորանտուրա։

Գագիկ Դավթյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1941 թվականին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանական ինստիտուտին կից ստեղծել է հողի բերրիության լաբորատորիա, իսկ 1947 թվականին՝ ագրոքիմիայի լաբորատորիա։

1950-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ, ապա՝ ակադեմիկոս-քարտուղար, 1955-1957 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԿԿ Կենտկոմի և Երևանի քաղկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր (1958-1962)։

1957-1961 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

1966 թվականին ագրոքիմիայի լաբորատորիայի հիման վրա հիմնել է ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիայի պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։

1967-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար։

Ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել ԵՊՀ-ում և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։ Ակտիվ մասնկացել է Հայկական սովետական հանրագիտարանի ստեղծմանը, եղել հանրապետության Գերագույն խորհրդին կից տերմինաբանական կոմիտեի անդամ, «ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ» ամսագրի խմբագիր[4]։

Վախճանվել է Երևանում։

1995 թվականից ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կոչվում է Գ. Դավթյանի անունով[2]։

  • Հողի քիմիական պարարտացումը, Երևան, 1932։
  • Կալցիում ցիանամիդ, Երևան, 1932։
  • Հանքային պարարտանյութերի արդյունավետությունը Հայկական ՍՍՀ և Նախիջևանի ԻՍՍՀ բամբակացան շրջաններում, Երևան, 1934։
  • Հայաստանի հողերի ֆոսֆորացման ռեժիմը, Երևան, 1946։
  • Հայկական ՍՍՀ հողերի ագրոքիմիական բնութագիրը, Երևան, 1966[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գագիկ Ստեփանի Դավթյան, Երևան, 1983 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, հ. 30)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 33-34։
  3. Ով ով է. Կենսագրական հանարագիտարան. Հայեր, Երևան, 2005, էջ 334։
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գագիկ Դավթյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Դավթյան (ագրոքիմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 297