Տիգրան Մուշեղյան
Տիգրան Մուշեղյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1886 Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 22, 1935 (48 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Գերեզման | Գերեզման Տիգրան Մուշեղյանի |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
![]() |
Տիգրան Պետրոսի Մուշեղյան (օգոստոսի 20, 1886, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 22, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ֆիզիոլոգ, լուսավորության բնագավառի գործիչ։
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Մուշեղյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին)։ 1906 թվականին ավարտելով Երևանի արական գիմնազիան՝ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912 թվականին և աշխատանքի անցել նույն բուհի ֆիզիոլոգիայի ամբիոնում։
1919 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ՝ կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս։ 1921 թվականին հրավիրվել է ԵՊՀ՝ դասավանդելու «Կենդանիների ֆիզիոլոգիա», «Բնության դիալեկտիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» դասընթացները։ 1922 թվականին նրա ջանքերով ԵՊՀ-ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան[1]։

1922-1935 թթ. ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ամբիոնը։ 1933 թվականից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկտոր[2]՝ միաժամանակ վարելով ՀԽՍՀ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի բնագիտական բաժանմունքի նախագահի պարտականությունները։
Մեծ է Մուշեղյանի դերը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում։
Զբաղվել է նաև գիտական աշխատանքով։ Նա ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա։
Վախճանվել է 1935 թվականին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[3]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը 1973 թվականից կրում է Տիգրան Մուշեղյանի անունը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Տիգրան Մուշեղյան»
- ↑ «ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ»
- ↑ «The memorial of Musheghyan Tigran (Տիգրան Մուշեղյան Պետրոսի) buried at Yerevan's Komitas Pantheon cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 20-21։
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 22 մահեր
- 1935 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երևանի պետական համալսարանի ռեկտորներ
- Հայ ֆիզիոլոգներ
- Հայ գիտնականներ