Գրիգոր Մուշեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Մուշեղյան
Ծնվել էհունվարի 10 (22), 1900[1]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 7, 1971(1971-06-07)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1], Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1927)[1]
Կոչումդոցենտ[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1937)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գրիգոր Պետրոսի Մուշեղյան (հունվարի 10 (22), 1900[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 7, 1971(1971-06-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1937), դոցենտ (1940), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967

Տիգրան Մուշեղյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել նույն ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնում։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի (1936-1970), համատեղության կարգով նաև համալսարանի (1937-1949), անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի հայկական բաժնի ֆիզիոլոգիայի ամբիոնների (1932-1936) վարիչ, ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1944-1950)։ Աշխատել է Լևոն Օրբելու, Ալեքսեյ Ուխտոմսկու, Ս․ Սևերինի լաբորատորիաներում։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Գիտական աշխատանքները վերաբերում են մարսողական համակարգի, ուղեղիկի, սիմպաթիկ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերին, ինչպես նաև ՀԽՍՀ հանքային ջրերի բուժիչ ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 82.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Մուշեղյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 82