Ալեքսեյ Ուխտոմսկի
Ալեքսեյ Ուխտոմսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1875 |
Ծննդավայր | Vosloma, Q4069077?, Ռիբինսկի շրջան, Ռիբինսկի շրջան, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ |
Մահացել է | օգոստոսի 31, 1942[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի հոգևոր ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
![]() |
Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկի (ռուս.՝ Алексе́й Алексе́евич У́хтомский հունիսի 13, 1875, Vosloma, Q4069077?, Ռիբինսկի շրջան, Ռիբինսկի շրջան, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ - օգոստոսի 31, 1942[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935)։
Ն. Ե. Վվեդենսկու աշակերտը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1906 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, աշխատել է տեղի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում, որի ղեկավարն էր 1922 թվականից մինչև կյանքի վերջը։ 1937 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ էլեկտրաֆիզիոլոգիական լաբորատորիայի տնօրեն։ Հիմք ընդունելով Ի. Սեչենովի, Ն. Վվեդենսկու, Չ. Շերինգթոնի գիտական աշխատանքները՝ Ուխտոմսկին տվեց Նյարդային համակարգի գործունեության հիմնական սկզբունքներից մեկը՝ դոմինանտների ուսմունքը, որը լայնորեն կիրառվում է բժշկագիտության, հոգեբանության, մանկավարժության բնագավառներում։ Ուխտոմսկին առաջ քաշեց նաև ռիթմի յուրացման հասկացությունը։ 1919 թվականին Ուխտոմսկին ընտրվել է Պետրոգրադի բանվորների ու կարմիրբանակայինների սովետի դեպուտատ։ Արժանացել է Վ. Ի. Լենինի անվան մրցանակի (1932)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ухтомский Алексей Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Հունիսի 13 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1942 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիոլոգներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին