Jump to content

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոն, ԵՊՀ կազմում գործող հնագույն ֆակուլտետներից մեկի հնագույն ամբիոնը։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը մայր բուհի հասակակիցն է և ստեղծվել է նրա հետ միաժամանակ։ Հայոց պատմության ամբիոնը իր գոյության ավելի քան 95 տարիների ընթացքում իրավամբ դարձել է հայ պատմագիտական դպրոցի կարևորագույն կենտրոններից մեկը։ Տարբեր տարիներին այստեղ դասավանդել են ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը[1],, Հայաստանի ԳԱ ակադեմիկոսներ Մկրտիչ Ներսիսյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Գագիկ Սարգսյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, անվանի պատմաբաններ Լեոն, Հ. Զորյանը, Խ. Սամվելյանը, Ա. Աբրահամյանը, Ս. Պ. Պողոսյանը, Հ. Գ. Ժամկոչյանը, Կ. Ս. Խուդավերդյանը, Ստ. Տ. Մելիք-Բախշյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Հարությունյանը, ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանը, այժմ էլ շարունակում են դասավանդել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ա. Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ա. Ա. Սիմոնյանը . ի դեպ նրանց մեծ մասը նույն ամբիոնի շրջանավարտներ են[2]։ Այժմ ամբիոնում դասավանդում են 34 դասախոս, այդ թվում՝ ԳԱԱ 2 ակադեմիկոսներ, 1 թղթակից անդամ, 6 պրոֆեսոր և 11 դոցենտ։ Ամբիոնը հանրապետության պատմաբան կադրերի պատրաստման գլխավոր կենտրոնն է, այստեղ իրենց ուսումնառությունն են ստացել հազարավոր պատմաբան-շրջանավարտներ, հարյուրավոր մագիստրոսներ, հայցորդներ, ասպիրանտներ[2]։

Ամբիոնի վարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնի առաջին վարիչն է եղել ականավոր հայագետ, Համալսարանի ռեկտոր Հ. Մանանդյանը[1]։ Այնուհետև հաջորդաբար ամբիոնի վարիչներ են եղել նշանավոր պատմաբաններ Հ. Ն. Զորյանը, Ս. Պ. Պողոսյանը, Հ. Գ. Ժամկոչյանը, Ա. Աբրահամյանը, Մ. Ներսիսյանը, Վ. Ա. Պարսամյանը, Լ. Խուրշուդյանը, Հ. Սիմոնյանը, Բ. Հարությունյանը[2]։ 2013-2106 թթ. ամբիոնի վարիչն էր Պ. Հ. Հովհաննիսյանը։ 2016-ից առայսօր՝ վարիչի պաշտոնակատարը՝ Արտակ Մովսիսյանը։

Ամբիոնի գիտամանկավարժական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ամբիոնում են սովորում 12 ասպիրանտ և մեծ թվով հայցորդներ։ Նշելի է, որ «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է համալսարանի բոլոր ֆակուլտետներում, իսկ բուն ֆակուլտետում, բացի այդ առարկայից դասավանդվում են նաև հայոց պատմության աղբյուրագիտություն, պատմագրություն, դրամագիտություն, վիմագրություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն և բազմաթիվ այլ մասնագիտական առարկաներ[2]։

Ամբիոնը նաև նշանակալի դերակատարություն ունի պատմագիտության ամենատարբեր բնագավառներին նվիրված իր ուսումնասիրություններով[2]։

Ամբիոնի աշխատակիցների կողմից լույս են ընծայվել ավելի քան 1200 մենագրություն՝ շուրջ կես միլիոն մամուլ ծավալով։ Այդ աշխատանքները նվիրված են հայոց պատմության բոլոր պատմաշրջաններին և հիմնախնդիրներին։ Մասնավորապես նշանակալի են վերջին շրջանում հայոց ազատամարտի, Հայկական հարցի, ազգային գաղափարախոսության, Արցախի հիմնահարցի ուսումնասիրության բնագավառներում կատարված աշխատանքները[2]։

Ամբիոնը առանձնահատուկ և առաջնային դերակատարություն ունի հանրապետության բուհերի և դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, քարտեզների պատրաստման և հրատարակության գործում։ Անցած տարիների ընթացքում լույս են տեսել ամբիոնի անդամների կողմից հեղինակված հանրակրթական և ավագ դպրոցների հայոց պատմության բոլոր դասագրքերը, բուհական բազմաթիվ դասագրքեր ու ձեռնարկներ, քրեստոմատիաներ, ուսումնական ու մասնագիտական բազմաթիվ քարտեզներ ու ատլասներ[2]։

Ամբիոնի անդամները գործուն մասնակցություն են ցուցաբերում համալսարանական, հանրապետական ու միջազգային գիտաժողովներին։ Ամբիոնի նախաձեռնությամբ հայագիտության ամենատարբեր հարցերի վերաբերյալ կազմակերպվում են գիտական նստաշրջաններ ու բանավեճեր[2]։

Աշխատակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց պատմության ամբիոնի աշխատակիցներ են համարվում.

  • Արամ Հրաչիկի Սիմոնյան, ԵՊՀ Ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
  • Էդիկ Գարեգինի Մինասյան, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Արտակ Երջանիկի Մովսիսյան, Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Վահագն Արարատի Հակոբյան, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Քրիստինե Ժորայի Յախշյան, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Աշոտ Աղասու Մելքոնյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
  • Հայկազ Ժորայի Հովհաննիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Աշոտ Նորայրի Հայրունի, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Աշոտ Արտաշեսի Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
  • Ալիկ Ավետիքի Ղարիբյան, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Կարինե Ալբերտի Եղիազարյան, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Ֆեդիկ Կարապետի Ղազարյան, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Հովիկ Բաբկենի Գրիգորյան, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Տիգրան Կամոյի Գևորգյան, Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Մհեր Սուրենի Հովհաննիսյան, Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Մարինե Գրիգորի Գևորգյան, Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Գևորգ Գագիկի Մելքոնյան, Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Տիգրան Հայկի Ղանալանյան, Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Միքայել Արմենի Մալխասյան, Պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ,
  • Գեղամ Միհրանի Բադալյան, Ասիստենտ,
  • Լորենս Լևոնի Ուլուբաբյան, Դասախոս։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք/Book

Շիրակի որոշ բնակավայրերի տեղադրության հարցի շուրջ 2013 | Հոդված/Article «Պատմության հարցեր» տարեգիրք, թիվ 2, Երևան, 2013, էջ 92-111

  • Գ. Մ. Բադալյան

Հայկական կիսանկախ իշխանություններն ու մելիքությունները Արևմտյան Հայաստանում և Լեռնային Կիլիկիայում (17-րդ դար – 19-րդ դարի երկրորդ կես) 2013 | Հոդված/Article «Վէմ» համահայկական հանդես, թիվ 3, Երևան, 2013, էջ 137-155

  • Դարբինյան Ա.Գ. , Բադալյան Գ.Մ

Ընդհանուր պատմության միասնական քննության ուղեցույց 2012 | Գիրք/Book ԵՊՀ հրատ., Եր., 2012

  • Գ. Մ. Բադալյան

Սասունը 1914 թ. 2010 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:160000, 2010 թ.

  • Գ. Մ. Բադալյան

Մուշ-Տարոնը 1914 թ. 2010 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:160000, 2010 թ.

  • Գ. Մ. Բադալյան

Արևմտահայության 1890-ական թթ. կոտորածների ժողովրդագրական և տնտեսական հետևանքները 2010 | Հոդված/Article «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ, հ. 3-րդ, գիրք 1-ին, Երևան, 2010, 539-544

  • Գ. Մ. Բադալյան

Սուլթանական կառավարության վարչաժողովրդագրական քաղաքականությունը 2010 | Հոդված/Article «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ, հ. 3-րդ, գիրք 1-ին, Երևան, 2010, էջ 448-456

  • Գ. Մ. Բադալյան

Օսմանյան վարչական բաժանումներն Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում 1850-1860թթ.: Ժողովրդագրական իրավիճակը 2010 | Հոդված/Article «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ, հ. 3-րդ, գիրք 1-ին, Երևան, 2010, էջ 399-406

  • Գ. Բադալյան

Հայոց ձոր 2009 | Գիրք/Book քարտեզ, մասշտաբ 1:220000/ Կյուրեղյան Ե., Իմ հուշերի ճանապարհով գրքում(Եր., 2009)

  • Գ. Մ. Բադալյան

Երևանի բերդի գրավումը (25.09-01.10.1827 թ.) 2009 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:2800

  • Գ. Մ. Բադալյան

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը 2009 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:750000

  • Գ. Մ. Բադալյան

Խամսայի մելիքությունների միությունը (1735-1752 թթ) 2009 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:960000

  • Գ. Մ. Բադալյան

Հայկական Գանձակ (XX դ. սկիզբ) 2009 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:350000, 2009 թ.

  • Գ. Մ. Բադալյան

Երևանի նահանգը XX դարի սկզբին 2009 | Գիրք/Book Քարտեզ, Մասշտաբ 1:1000000

  • Գ.Բադալյան

42 պատմական քարտեզ «Հայաստանի ազգային ատլասում» 2008 | Գիրք/Book Եր., 2008

  • Գ. Մ. Բադալյան

Գուգարքի հյուսիսարևելյան գավառների հայ բնակչությունը 1886 - 2002 թթ. 2007 | Հոդված/Article Եզերք, թիվ 2, Երևան, 2007 թ., էջ 44-57

  • Գ. Մ. Բադալյան

Արևմտահայերի թվաքանակի ճշգրտման որոշ սկզբունքների մասին 2006 | Հոդված/Article Պատմություն և կրթություն, թիվ 3-4, Երևան, 2006 թ., էջ 75-82

  • Գ. Բադալյան

Խնուս(1914թ.) 2005 | Գիրք/Book քարտեզ, մ. 1:200000(Եր., 2005)

  • Գ. Բադալյան

Աղահեճք-Քաշաթաղի տեղանունների պատմությունից(պատմա-աշխարհագրական ճշգրտումներ) 2005 | Հոդված/Article էջ 83-90 / «20-րդ դարասկզբին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հայկական գյուղերի բնակիչների բռնի տեղահանման 100-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերը» ժողովածու(Բերձոր, 2005)

  • Գ. Բադալյան

Վանի վիլայեթ(1914 թ.) 2005 | Գիրք/Book ներդիր-քարտեզ, մ. 1:500000 / Թօքաթ Յ., Հայ արծաթագործ վարպէտներ(Լոս Անջելէս, 2005)

  • Գ. Մ. Բադալյան

Վարազդատ Տերոյանի վիճակագրական նյութերը Արևմտյան Հայաստանի բնակավայրերի վերաբերյալ 2005 | Հոդված/Article Բանբեր Հայաստանի արխիվների, թիվ 1(105), Երևան, 2005 թ., էջ 212-220

  • Գ. Բադալյան

Արևմտահայության թվաքանակի ճշգրտման որոշ սկզբունքներ(Էրզրումի և Վանի վիլայեթների օրինակով) 2003 | Հոդված/Article էջ 137-142 /«Հայագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները»(զեկուցումների ժողովածու, Երևան, 2003)

  • Գ. Մ. Բադալյան

Էրզրումի վիլայէթի որոշ կազաների հայ բնակչութեան թուաքանակի ճշգրտումն ըստ Արևելեան Հայաստանում ապաստանած արևմտահայ գաղթականների ցուցակների 2000 | Հոդված/Article Հայկազեան հայագիտական հանդէս, հատոր Ի, Պէյրութ, 2000 թ., էջ 207-224

  • Գ. Մ. Բադալյան

Վանի էյալեթի քրդական իշխանությունները (հուքյումեթները) 14 դ.-19-րդ դ. 40-ական թթ. 1998 | Հոդված/Article Իրան-Նամէ, թիվ 2-3,Երևան, 1998 թ., էջ 23-37

  • Գ. Բադալյան

Տարոնի Ս. Հովհաննեսի վանքի 1445թ. կոնդակը(պատմա-աշխարհագրական ակնարկ) 1997 | Հոդված/Article էջ 88-105(կից` քարտեզ) / «Էջմիածին»,թիվ 7(Ս. Էջմիածին, 1997)

  • Գ. Բադալյան

Վանի նահանգի հայաբնակ բնակավայրերի ցուցակներն ըստ առանձին գավառակների և գյուղախմբերի 1987 | Հոդված/Article էջ 83-110 / «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 2(Եր., 1987)

  • Գ. Բադալյան

Վանի նահանգը 1840-ական-1914 թթ.(վարչա-քաղաքական ուսումնասիրություն) 1986 | Հոդված/Article էջ 13-28 /«Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 3(Եր., 1986)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «ԵՊՀ պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ։ Հայոց պատմության ամբիոն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  3. «Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  4. www.historyofarmenia.am
  5. www.historyofarmenia.am

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]