Մհեր Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Հովհաննիսյան
Mher.Hovhannisyan1.jpg
Ծնվել է նոյեմբերի 26, 1982(1982-11-26) (36 տարեկան)
Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան
Հաստատություն(ներ) Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երևանի պետական համալսարան և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Տիրապետում է լեզուներին հայերեն, ռուսերեն և անգլերեն
Կայք hayaget.info
Սոցիալական մեդիա https://www.facebook.com/MHERHovannisyan

Մհեր Սուրենի Հովհաննիսյան, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Համասփյուռք» ռադիոհաղորդաշարի հեղինակ և հաղորդավար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 1989-2000 թվականներին ուսանել է տեղի թիվ 13 միջնակարգ դպրոցում: 2000–2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի բակալավրիատում։ 2004–2006 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Հայոց պատմություն մասնագիտությամբ։ 2006-2009 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՅԴ-բոլշևիկ հարաբերություններն Անդրկովկասում (1917-1918 թվականներ)» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է տասնմեկ գիտական հոդվածների, մեկ բուհական, մասնագիտական-ուսումնական ծրագրի։


Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004–2010 թվականներին որպես պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ 2009 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտություների ինստիտուտում որպես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ։ 2012 թվականի մարտի 30 -ից հուլիսի 10-ը եղել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար: 2012 թվականի հուլիսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերը հանդիսացել է նույն ինստիտուտի փոխտնօրենը: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Հայագիտության հարցեր» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամ: 2016-2017 թվականներին ղեկավարել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի կողմից համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցը: 2017 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի հանրային ռադիոյի եթերում վարում է «Համասփյուռք» հեղինակային հաղորդումը: 2010-2018 թվականներին հանդիսացել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, 2018 թվականից` դոցենտ։


Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀԻ (2012)։ «ՄՀԵՐ ՍՈՒՐԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ»։ Վերցված է 28.09.2015