Խաչիկ Սամուելյան
Արտաքին տեսք
Խաչիկ Սամուելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1873[1] Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1940[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, բանասեր, դասախոս և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Ազգագրական հանդես[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1900)[1] և Ենայի համալսարան (1903)[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
![]() |
Խաչիկ Ստեփանի Սամուելյան (1873[1], Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 16, 1940[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ազգագրագետ, իրավագետ, պատմաբան և լեզվաբան, հայագետ[2]։ Խաչիկ Սամուելյանը Հայաստանում ազգագրական գիտության հիմնադիրներից մեկն էր։ Նա մշակել էր տոտեմիզմի, մայրապետության, խնդիրների մի շարք, սովորութական իրավունքի որոշ հիմնահարցեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչիկ Սամուելյանը ծնվել է 1873 թ. Ղրիմի Կերչ քաղաքում, քահանայի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թեոդոսիայի գիմնազիայում։
- 1895-1900 թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[3]։
- 1901-1903 թթ. ուսանել է գերմանական Ենայի համալսարանում։ Արտասահմանից վերադառնալուց հետո Խաչիկ Սամուելյանը բնակություն է հաստատում Թիֆլիսում և մինչև 1907 թ. զբաղվում է ժուռնալիստիկայով[3]։
- 1904-1905 թթ. եղել է «Կովկասյան գյուղտնտեսություն» ամսագրի քարտուղարը։ Այդ շրջանում նա բազմաթիվ հոդվածներով հանդես է գալիս պարբերական մամուլում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Էրեբունի համայնքի Խաչիկ Սամուելյան անվան թիվ 47 միջնակարգ դպրոց[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 162.
- ↑ «Խաչիկ Սամուելյանը ՀՀ ԱՆ Իրավաբանական ինստիտուտի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Կ.Վ. Մելիք-Փաշայան, Խաչիկ Սամուելյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Պատմաբանասիրական հանդես, № 1», 1974 — 86, էջեր 86 — 96 էջ։
- ↑ ԵՐԵՎԱՆԻ №47 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԽԱՉԻԿ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Սամուելյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Սամուելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 162)։ ![]() |
Կատեգորիաներ:
- 1873 ծնունդներ
- Կերչ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 16 մահեր
- 1940 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ազգագրագետներ
- Հայ իրավագետներ
- Հայ պատմաբաններ
- Հայ լեզվաբաններ
- Հայ հայագետներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ բանասերներ