Գևորգ Ղարիբջանյան
Գևորգ Ղարիբջանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1920[1][2] Ալեքսանդրապոլ, Հայաստան[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1999[2] (79 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան, գրականագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԿԿ[1], Երևանի պետական համալսարան[1], ՀԱՊՀ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, ՀՀ ԳԱԱ[1][2], ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Rossiĭskoe filosofskoe obshchestvo? |
Ալմա մատեր | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1941)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1955) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Բագրատ Ղարիբջանյան[1][2] |
Gevorg Gharibjanyan Վիքիպահեստում |
Գևորգ Բագրատի Ղարիբջանյան (մայիսի 5, 1920[1][2], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1][2] - դեկտեմբերի 28, 1999[2], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1965), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)[3]։ Ստեփան Շահումյանի անվան 1979 թվականի մրցանակի դափնեկիր («Ստեփան Շահումյան», 1978, «Ստեփան Շահումյանն արտասահմանում», 1971, ռուսերեն, «Լենինը և Անդրկովկասը» 1970-1975 աշխատությունների համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունը սկսվել է ծննդավայրում և ավարտվել Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 1937-1941 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ 1941-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1948-1950 թվականներին եղել է Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1951-1954 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ԽՄԿԿ պատմության բաժանմունքի վարիչ, 1968-1977 թվականներին` նույն մասնաճյուղի տնօրեն, 1954-1961 թվականներին` Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1961-1968 թվականներին` ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
1948 թվական Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական, 1955 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1957 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1965 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թվական՝ ակադեմիկոս։ 1977-1982 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1985 թվականին եղել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնը։ 1947-1999 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում և այլ բուհերում, եղել է գրողների և ժուռնալիստների միության անդամ։
Եղել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների, ԽՍՀՄ VI-VII, ՀԽՍՀ VII-IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954-1981 թվականներին` ՀԿԿ ԿԿ անդամ, 1966-1969 թվականներին՝ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատությունները վերաբերում են Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների, հայ ազգային-ազատագրական պայքարի, հայ-ռուսական հարաբերությունների պատմության հարցերին, Հայկական հարցին ու հայոց ցեղասպանությանը, հայ ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը։
Նրա գրչին են պատկանում 75 գիրք։ Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատությունների և հրապարակախոսական հոդվածների[4]՝ Հայոց նոր և նորագույն շրջանի պատմության, Հայ ազգային-ազատադրական և հեղափոխական շարժումների, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին։
Նա գրել ու հրատարակել է «Հայաստանը և Ռուսաստանը», «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին», «Ավարայրից մինչև Սարդարապատ», «Ժողովրդական հերոս Անդրանիկ», «էջեր հայ ժողովրդի պատմությունից», «Ակնարկներ հայ-բուլղարական բարեկամության պատմության», «Հայոց ցեղասպանությունը և համաշխարհային հանրությունը» և այլ մենագրություններ ու աշխատություններ։ Գևորգ Ղարիբջանյանի մի շարք աշխատություններ հրապարակվել են այլ լեզուներով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած խիզախության և մարտական ու աշխատանքային ծառայությունների համար նա պարգևատրվել է 30 շքանշաններով ու մեդալներով։
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1968
- Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան, 6.11.1985
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2), 26.09.1960, 1966
- Ժողովուրդների բարեկամության շքանշան, 30.04.1980
- «Պատվո նշան» շքանշան
- Գեորգի Դիմիտրովի շքանշան, 1971
- «Խիզախության համար» մեդալ, 6.08.1946[5]
- Գիտելիք ընկերության Սերգեյ Վավիլովի անվան մեդալ
- ՀԽՍՀ ԳԱ Ստեփան Շահումյանի անվան մրցանակ, 1979
- Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերությունների միության պատվո շքանշան՝ «Ի նպաստ բարեկամության» [6]
- Լենինականի պատվավոր քաղաքացի, 1968
- Քութաիսիի պատվավոր քաղաքացի, 1964
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական ու մանկավարժական բեղմնավոր գործունեության համար Գևորգ Ղարիբջանյանին շնորհվել է պրոֆեսորի (1956), ՀՀ գիտության վաստակավոր գործչի (1968) կոչումներ, 1965 թվականին րնտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1971 թվականին՝ իսկական անդամ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Ալավերդյան, Երևան, 1952, 37 էջ։
- Պայքար Սովետական իշխանության հաղթանակի համար Հայաստանում (1917–1921 թթ.), Երևան, 1953, 47 էջ։
- Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917–1920 թվականներին, Երևան, 1953, 162 էջ։
- Մայիսյան ապստամբություը Հայաստանում 1920 թվականին, Երևան, 1955, 120 էջ։
- Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները սովետական իշխանության հաղթանակի համար մղված պայքարում, Երևան, 1955, 492 էջ։
- Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մյասնիկյան (Ալ. Մարտունի), Երևան, 1956, 34 էջ։
- Էռնստ Թելման, Երևան, 1959, 47 էջ։
- Վ. Ի. Լենինը և Անդրկովկասի ժողովուրդների ազատագրումը, Երևան, 1960, 168 էջ։
- Գեորգի Դմիտրով (ծննդյան 80–ամյակի առթիվ), Երևան, 1962, 30 էջ։
- Յուլիուս Ֆուչիկ (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1964, 30 էջ։
- Լենինը Շվեյցարիայում էմիգրացիայի տարիներին, Երևան, 1965, 86 էջ։
- Անտոնիո Գրամշի (Իտալական կոմունիստական կուսակցության հիմնադիրն ու ղեկավարը), Երևան, 1968, 27 էջ։
- Լեհաստանի լենինյան վայրերում, Երևան, 1969, 52 էջ։
- Լենինը և Անդրկովկասը, մաս 1, Երևան, 1970, 335 էջ։
- Ազատության արշալույսին, Երևան, 1970, 84 էջ։
- Միջազգային պրոլետարիատի մեծ ուսուցիչն ու առաջնորդը (Ֆրիդրիխ Էնգելսի ծննդյան 150–ամյակի առթիվ), Երևան, 1970, 36 էջ։
- Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, Երևան, 1971, 67 էջ։
- Անմոռանալի հանդիպումներ (հայ գործիչների հանդիպումներն ու կապերը Վ. Ի. Լենինի հետ 1892–1923 թթ.), Երևան, 1973, 88 էջ։
- Լենինը և Անդրկովկասը, մաս 2, Երևան, 1973, 412 էջ։
- Լենինը և Անդրկովկասը, մաս 3, Երևան, 1975, 540 էջ։
- Մեր բարեկամ Հնդկաստանը, Երևան, 1976, 28 էջ։
- Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1976, 103 էջ։
- Ղարիբջանյան Գևորգ, Ազիզբեկովա Պ. Ա., Մաշադի Ազիզբեկովը բոցաշունչ ինտերնացիոնալիստ, Երևան, 1976, 150 էջ։
- Մեծ Հոկտեմբերը և պրոլետարիական ինտերնացիոնալիզմը, Երևան, 1977, 204 էջ։
- Ստեփան Շահումյան (պատմակենսագրական ակնարկ), Երևան, 1978, 164 էջ։
- Ալյոշա Ջափարիձե, Երևան, 1979, 255 էջ։
- Վ. Ի. Լենինը և հայ գործիչները (հանդիպումներ, նամակագրություն), Երևան, 1980, 224 էջ։
- Լենինը որպես հռետոր, Երևան, 1980, 60 էջ։
- Սուրեն Սպանդարյան (ծննդյան 100–ամյակի առթիվ), Երևան, 1982, 28 էջ։
- Իրավահավասարների մեծ միությունը, Երևան, 1982, 72 էջ։
- Գեորգի Դիմիտրովը և հայ ժողովուրդը, Երևան, 1982, 184 էջ[7]։
- Հեղափոխության մարտիկները, Երևան, 1984, 317 էջ։
- Ավետիք Իսահակյան (գրական ակնարկ), Երևան, 1985, 76 էջ։
- Գլաձորից մինչև Երևանի պետական համալսարան, Երևան, 1985, 26 էջ։
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարը XIX դարի վերջին – XX դարի սկզբին, Երևան, 1986, 105 էջ։
- Ստեփան Ալավերդյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1986, 199 էջ։
- Հեղափոխության զավակը, Երևան, 1987, 56 էջ։
- Մեծ Հոկտեմբերը պրոլետարիական ինտերնացիոնալիզմի հաղթանակն է, Երևան, 1987, 222 էջ։
- Վ. Ի. Լենինը Հայաստանի և հայ ժողովրդի մասին, Երևան, 1987, 389 էջ։
- Ղարիբջանյան Գևորգ, Սիմոնյան Աբել, Մարշալ Բաղրամյան (ծննդյան 90–ամյակի առթիվ), Երևան, 1987, 32 էջ։
- Ավարայրից մինչև Սարդարապատ (հայ ժողովրդի ազատագրական պայքարի մայրուղին), Երևան, 1988, 46 էջ։
- Մայիսի մեկը աշխատավորների միջազգային համերաշխության օրն է, Երևան, 1989, 63 էջ։
- Ակնարկներ հայ–բուլղարական բարեկամության պատմության, Երևան, 1989, 250 էջ։
- Ժողովրդական հերոս Անդրանիկ, Երևան, 1990, 248 էջ։
- Շիրազի հետ (հուշեր և փաստեր), Երևան, 1995, 32 էջ։
- Ավետիք Իսահակյան և Մարտիրոս Սարյան, Երևան, 1996, 116 էջ։
- Տարոնի արծիվը՝ Մախլուտո, Երևան, 1996, 109 էջ։
- Հայ մեծ զորավարը (Խորհրդային Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանի կյանքն ու գործունեությունը), Երևան, 1997, 104 էջ։
- Էջեր հայոց պատմությունից, Երևան, 1998։
- Վարք մեծաց, Երևան, 1999, 153 էջ։
- Գերմանիան, Հայկական հարցը և հայոց ցեղասպանությունը (1878-1918), Երևան, 2001, 132 էջ։
- Վիկտոր Համբարձումյան (կենսագրական ակնարկ, հուշեր, փաստաթղթեր և նյութեր), Երևան, 2008, 100 էջ[8]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[9]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Ստեփանյան «Ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյան» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, Երևան, 2000, № 1, էջ 299-301։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — էջ 476.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Գևորգ Ղարիբջանյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Казанджян, 2015, էջ 416
- ↑ Ղարիբջանյան, Գևորգ Բագրատի (1982). Գեորգի Դիմիտրովը և հայ ժողովուրդը. ՀՍՍՀ ԳԱ հրատ.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գևորգ Ղարիբջանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարիբջանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարիբջանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 32)։ |
- Մայիսի 5 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմաբաններ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային պատմաբաններ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ գրականագետներ
- Հայ լրագրողներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 9-րդ գումարման պատգամավորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Պատմական գիտությունների դոկտորներ