Բագրատ Ղարիբջանյան (կուսակցական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ղարիբջանյան (այլ կիրառումներ)
Բագրատ Ղարիբջանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1890 |
Մահացել է | օգոստոսի 14, 1920 (30 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Երևանի նահանգ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Բագրատ Բեգլարի Ղարիբջանյան (մայիսի 22, 1890 - օգոստոսի 14, 1920, Երևան, Երևանի նահանգ), հայ կուսակցական գործիչ: ՌՍԴԲ(բ)Կ անդամ (1917):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բագրատ Ղարիբջանյանը ծնվել է Սուրմալուի գավառի Բահառլու գյուղում: 1905 թվականին ավարտել է Իգդիրի քաղաքային ուսումնարանը: Սուրմալու գավառի գյուղերում և Իգդիրում զբաղվել է ուսուցչությամբ: Աշխատակցել է բոլշևիկյան մի շարք թերթերի: 1917 թվականին եղել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության անդամ, 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիս՝ նախագահ: 1919 թվականի սկզբին ընտրվել է Ալեքսանդրապոլի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության քարտուղար: Մասնակցել է 1920 թվականի մայիսյան ապստամբությանը: Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի[1]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բագրատ Ղարիբջանյանի կիսանդրին Ղարիբջանյան գյուղում
Գերեզման Մայիսյան ապստամբության հերոսների՝ Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան[2]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բագրատ Ղարիբջանյան (1890-1920) / Ա.Հ. Մելքոնյան; Խմբ.՝ Ա.Ն. Մնացականյան: Երևան: Հայպետհրատ, 1954
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ԳԵՐԵԶՄԱՆ ՄԱՅԻՍՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ (ՍՏԵՓԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 31)։ ![]() |