Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց
School N 19 after N. Aghbalyan (9).jpg
Տեսակ դպրոց
Հիմնադրված է 1921
Անվանված է Նիկոլ Աղբալյան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Հասցե Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տերյան 54

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին՝ որպես Հայաստանի լուսավորության նախարարությանը կից փորձարարական-ցուցադրական դպրոց և կոչվել Նադեժդա Կրուպսկայայի անունով: Սկզբում դպրոցը գործել է Թումանյան փողոցի թիվ 5 շենքում, այնուհետև մինչև 1938 թվականը գործել է Պուշկինի փողոցում: Դպրոցի նոր շենքի հատակագիծը կազմել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը: 1938 թվականին դպրոցը տեղափոխվել է Տերյան փողոցի 54 հասցեում գտնվող նորակառույց շենք: 1971 թվակակնին դպրոցի 1933 թվականի շրջանավարտ Ռազմիկ Ալավերդյանի նախագծով կառուցվել է դպրոցի նոր մասնաշենք` նախատեսված 600 աշակերտի համար: 1978 թվականին կառուցվել են ֆիզկուլտուրայի դահլիճը և ևս ութ դասասենյակ: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ կրթության նախարարության կոլեգիայի որոշման համաձայն Կրուպսկայայի անվան համար 19 միջնակարգ դպրոցը վերանվանվել է Նիկոլ Աղբալյանի անունով:

Դպրոցի շրջանավարտներից շատերը մասնակցել են Հայրենական պատերազմին: Նրանց անունները զետեղված են դպրոցում տեղադրված մարմարե հուշատախտակին[1][2]։

Վաստակաշատ մանկավարժներ և տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշավիր Շավարշյան, Վարյա Վարդանյան, Մարգո Ղազարյան, Մարիամ Հայկազունի, Նինա Զիլֆուղարյան, Օֆելյա Պետրոսյան, Ռուբեն Զուրաբյան,Հասմիկ Ղարիբյան, Անուշավան Պողոսյան, Լիանա Աշրաֆյան:

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]