Աիդա Հայրապետյան
Աիդա Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1926 (97 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի և գրականագետ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1943), Երևանի պետական համալսարան (1948) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1953) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Ավանգարդ և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Պարգևներ | |
Աիդա Հայրապետյան Վիքիդարանում |
Աիդա Սահակի Հայրապետյան (մայիսի 25, 1926, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աիդա Հայրապետյանը ծնվել է 1926 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում։ 1943 թվականին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1948 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1949-1953 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Սովորելուն զուգընթաց աշխատել է Երևանի կուսակցական դպրոցում (որպես գրականության կաբինետի լաբորանտ), «Ավանգարդ» թերթի խմբագրությունում (որպես թարգմանիչ), Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում (որպես լեզուների ամբիոնի լաբորանտ)։ 1977 թվականից աշխատում է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես թարգմանության սեկտորի ավագ գիտաշխատող։ 1975 թվականին «Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Թարգմանել է 100-ից ավելի կինոնկարների սցենարներ (այդ թվում՝ «Լենինը 18 թվին», «Լենինը հոկտեմբերին», «Լենինը Լեհաստանում», Ազատագրում», «Հերկած խոպան», «Հարություն», «Մենամարտ») և պիեսներ (այդ թվում՝ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Սիչուանում ապրող բարի մարդը», Շերիդանի «Դուենյա»)[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնությունը և մարդը Համո Սահյանի պոեզիայում, Ե., «Լույս», 1974, 75 էջ։
- Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, Ե., «Սովետական գրող», 1977, 155 էջ։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆադեև Ա., Չհրապարակված նամակներ, Ե., Հայպետհրատ, 1951, 28 էջ։
- Օսվալդ Թոմինգ, Հայր և որդի, Ե., Հայպետհրատ, 1952, 48 էջ։
- Օսեևա Վ., Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները, հ. 1, Ե., Հայպետհրատ, 1953, 347 էջ։
- Օսեևա Վ., Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները, հ 2, Ե., Հայպետհրատ, 1953, 257 էջ։
- Օսեևա Վ., Վասյոկ Տրուբաչովը և նրա ընկերները, հ 3, Ե., Հայպետհրատ, 1954, 416 էջ։
- Գրանին Դանիել, Որոնողներ, Ե., Հայպետհրատ, 1957, 571 էջ։
- Մալո Հեկտոր, Առանց ընտանիքի, Ե., Հայպետհրատ, 1958, 370 էջ։
- Կետլինսկայա Վ., Արիություն, Ե., Հայպետհրատ, 1959, 754 էջ։
- Մարյան Յուրի, Հանդիպումներ եթերում (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1959, 244 էջ։
- Կորոլենկո Վ. Գ., Ընտրի երկեր, Ե., Հայպետհրատ, 1959, 538 էջ։
- Դյումա Ա., Կոմս Մոնտե Քրիստո, Ե., «Հայաստան», 1966, 666 էջ։
- Դյումա Ա., Ասկանիո, Ե., «Հայաստան», 1968, 603 էջ։
- Ստիվենսոն, Քատրիոնա։ Առևանգվածը, Ե., «Հայաստան», 1970, 561 էջ։
- Մալո Հեկտոր, Առանց ընտանիքի, Ե., «Սովետական գրող», 1978, 370 էջ։
- Կետլինսկայա Վերա, Արիություն, Ե., «Սովետական գրող», 1979, 690 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 222-224։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հայրապետյան, Ա.Ս.»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-18
|