Զավեն Բախշինյան
| Զավեն Բախշինյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 13, 1908[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | նոյեմբերի 28, 1989 (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան (1930)[1] |
| Աշխատավայր | ՀԱՊՀ[1] և Հայպետնախագիծ[1] |
| Պարգևներ | |
| Զավեն Բախշինյան Վիքիդարանում | |
Զավեն Տիգրանի Բախշինյան (ապրիլի 13, 1908[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 28, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957), վաստակավոր և ժողովրդական (1987) ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետություն բաժինը։1930-1939 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1944-1949 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1951-1961 թվականներին՝ Հայարդնախագիծ, 1961-1983 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար[2]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավեն Բախշինյանի նախագծերով են կառուցվել Երևանի օրթոպեդիկ ինստիտուտը (1936), բնակելի տների համալիրներ Սայաթ-Նովայի, Թումանյան, Աբովյան, Մաշտոցի, Բաղրամյան փողոցներում, ՀՊՄՀ գլխավոր մասնաշենքը, Վանաձորում և Գյումրիում՝ հասարակական շենքեր, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը (1963-1972 թվականներ) և այլն։
Հեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» գրքի (ռուսերեն, 1951 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Բախշինյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Բախշինյան» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 239)։ |