Աշոտ Հայրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Հայրունի
Ծնվել է1964 թվականի սեպտեմբերի 1
ԾննդավայրՎարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԵրկերՅոհաննես Լեփսիուսի առաքելությունը, Երևան, 2002, Րաֆֆին քննադատ և հրապարակախոս, Երևան, 2009, Հայկական խնդիրը Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ 1918 թվականին, Երևան, 2013։
Մասնագիտությունպատմաբան, բանասեր
ԱշխատանքՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների վարչությունում գերմաներենի մասնագետ, Երևանի պետական համալսարան]]ում դասախոս>
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Աշոտ Նորայրի Հայրունի (1964, Չախրլու, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, բանասեր, թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր, գերմաներենի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թ. Սեպտեմբերի 1-ին Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում։ 1981 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1981-1986 թվականներին ուսանել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում։ 1982-1985 թթ. զուգահեռաբար ուսանել է նաև ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի գերմաներենի բաժնում։ 1986-1990 թվականներին աշխատել է Վարդենիսում որպես տեղական ռադիոհաղորդումների խմբագիր և շրջանային թերթի բաժնի վարիչ։ 1987-1990 թվականներին հեռակա ուսանել է ասպիրանտուրայում։ 1991 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1990-1994 թվականներին եղել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի բաժնի վարիչ։ 1992-1993 թվականներին զուգահեռաբար դասախոսել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ 1994-1996 թվականներին աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների վարչությունում` որպես գերմաներենի մասնագետ։ 1997 թվականին զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով Գերմանիայում՝ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանում։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն գերմանացի հայագետ Յոհաննես Լեփսիուսի հայագիտական գործունեությանը նվիրված թեմայով։ 2005 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է։ 2005 թվականից դասախոսում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2008 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում։ Նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Չորս մենագրության և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, որոնց զգալի մասը լույս է տեսել գերմանական գիտական պարբերականներում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]