Էջմիածին (ամսագիր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էջմիածին (այլ կիրառումներ)
«Էջմիածին», կրոնագիտական և հայագիտական պարբերական։ Պաշտոնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսության։ Լույս է տեսնում 1944 թ.-ից, Էջմիածնում (մինչև 1961 թ.-ը տպագրվել է Երևանում)։
Լուսաբանում է Մայր աթոռ Ս. էջմիածնի, Հայ Եկեղեցու թեմերի, հոգևոր-կրթական հաստատությունների կյանքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությունները քույր եկեղեցիների հետ։ Տպագրում է նյութեր հայոց պատմության ու մատենագրության, ձեռագրագիտության, միջնադարյան ճարտարապետության, ազգային-հոգևոր ու ժողովրդական երաժշտության վերաբերյալ, անդրադառնում հայոց լեզվի հարցերին։ 1940-ական թթ. զետեղել է բազմաթիվ հոդվածներ ու փաստաթղթեր Հայ դատի և հայոց պահանջատիրության վերաբերյալ. պարբերաբար ներկայացրել սփյուռքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հայաշատ կենտրոնների ազգային խորհուրդների ջանքերը՝ ուղղված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։
Գլխավոր խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաքել Առաքելյան (1944-1948, 1955-1956),
- Լևոն Կիսաբեկյան (1948-1950),
- Աշոտ Աբրահամյան (1950-1955),
- Արթուն Հատիտյան (1956-1982),
- Պարգև Շահբազյան (1983-1984),
- Երվանդ Մելքոնյան (1985-1993),
- Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյան (1994-1996),
- Բագրատ աբեղա Գալստանյան, այժմ՝ եպիսկոպոս (1996-1998),
- Մարիամ Վարդանյան (պաշտոնակատար) (1998-1999),
- Արշակ աբեղա Խաչատրյան, այժմ՝ եպիսկոպոս (պաշտոնակատար) (1999),
- Անդրանիկ Զեյթունյան (2000-2001),
- Վարդան Դևրիկյան (2001-2009),
- Արշակ Մադոյան (2009-2015),
- Արսեն Բոբոխյան (2015-2017),
- Անդրեաս աբեղա Եզեկյան (պաշտոնակատար) (2017-2018),
- Գևորգ Մադոյան (2018)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Էջմիածին» ամսագիր առցանց
- «Էջմիածին» ամսագիր առցանց
- «Էջմիածին» ամսագրի մատենագիտությունը՝ 1944-1973
- «Էջմիածին» ամսագրի մատենագիտությունը՝ 1974-2008
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |