Աշոտ Ներսիսյան (պատմաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ներսիսյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Աշոտ Ներսիսյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 15, 1962 (63 տարեկան) կամ սեպտեմբերի 15, 1962[1] (63 տարեկան) |
| Ծննդավայր | Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Կրթություն | ԵՊՀ ասպիրանտուրա |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | պատմաբան |
| Աշխատատու | Երևանի պետական համալսարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Աշոտ Ներսիսյան (օգոստոսի 15, 1962 կամ սեպտեմբերի 15, 1962[1], Կաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 15-ին Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։ 1979 թվականին ավարտել է Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 1985-1989 թվականներին աշխատել է Թալինի շրջանում՝ 1985-1986 թթ. Իրինդ, 1986-1989 թթ. Կաթնաղբյուր գյուղերում որպես պատմության ուսուցիչ։ 1990-1998 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դասախոս։ 1992 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թվականներին» թեմայով։ 2002 թվականից դասախոսում է Հայաստանի Հյուսիսային համալսարանում, 2006 թվականից համատեղության կարգով դարձյալ դասախոսում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնում։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հ. Յ. Դաշնակցության կուսակցության մարտավարությունը 1908-1917 թվականներին» թեմայով։ Շուրջ 50 գիտական հոդվածների և մեկ տասնյակ մենագրությունների հեղինակ է։
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գևորգ Չավուշի սպանության առեղծվածը, Երևան, 1992, 52 էջ։
- Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., Երևան, 1999, 132 էջ։
- Ռուբեն, Երևան, 2002, 326 էջ։
- Ռուբեն, 2-րդ հրատ., Երևան, 2003, 328 էջ։
- Ռուբեն, 3-րդ լրամշակված հրատ., Երևան, 2007, 396 էջ։
- Զորավար Սեպուհ, Երևան, 2006, 346 էջ,
- Զորավար Սեպուհ, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, 2014, 340 էջ։
- Կարո Սասունի, Երևան, 2004, 342 էջ։
- Կարո Սասունի, 2-րդ հրատ., Երևան, 2009, 342 էջ։
- Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ), Երևան, 2003, 278 էջ։
- Ավետիք Սահակյան(Հայր Աբրահամ), 2-րդ հրատ., Երևան, 2006, 296 էջ։
- Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. (1898-1908 թուականներ), Բեյրութ, 2008, 400 էջ։
- Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Գ. (1908-1918 թուականներ), Բեյրութ, 2013, 356 էջ։
- Մովսէս Տէր-Գալուստեան, Երևան, 2011, 292 էջ։
- Աշոտ Ներսիսյան (1989). «Ընդհանուր ապստամբության կազմակերպման հարցը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արևմտահայ ազատագրական պայքարում» (PDF). Երևան: Բանբեր Երևանի համալսարանի. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 329։