Jump to content

Գիտական տեղեկատվության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ISIից)
Գիտական տեղեկատվության ինստիտուտ
անգլ.՝ Institute for Scientific Information
ՀապավումISI
Ոլորտհետազոտություն և մշակում
ՀիմնադիրՅուջին Գարֆիլդ
Ստեղծում1960
ՍեփականատերJournal Citation Reports և Web of Knowledge
Կայքclarivate.com/the-institute-for-scientific-information(անգլ.)

Գիտական տեղեկատվության ինստիտուտ (անգլ.՝ Institute for Scientific Information, ISI), նախկին առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է գիտական հրապարակումների մատենագիտական տվյալների բազաներ կազմելով, դրանք ինդեքսավորում է և որոշում մեջբերումների ինդեքսը, ազդեցության գործակիցը և գիտական աշխատանքների այլ վիճակագրական ցուցանիշները։ Ինստիտուտն ստեղծել է Յուջին Գարֆիլդը[1] նախկին 1960 թվականին նախկինում իր ստեղծած Eugene Garfield Associates Inc ընկերության հիմքի վրա[2]։ 1992 թվականին կազմակերպությունը գնել է Thomson Scientific & Healthcare ընկերությունը[3] և ստեղծվել է Thomson ISI միավորված ընկերությունը (2006 թվականից՝ Thomson Reuters)[4]. Ներկայումս գործում է որպես «Thomson Reuters»-ի «Առողջապահության և գիտության բիզնես» բաժին (անգլ.՝ Healthcare & Science business ):

1961 թվականից ընկերության հիմնական արտադրանքը մեջբերումների ինդեքս որոշելն է (անգլ.՝ Science Citation Index (SCI)), որն ի սկզբանե ընդգրկում էր մոտ 600 ամսագրերի տվյալներ և այդ թիվը 2010թվականին հասցրել է 16521-ի[5]։ Բացի այդ, ընկերությունը ամեն տարի հրապարակում է «Journal Scitation Report» զեկույցը, որը թվարկում է ինստիտուտի կողմից ինդեքսավորված բոլոր ամսագրերի ազդեցության գործոնները։ Նաև ամեն տարի հրապարակվում է ամենաշատ մեջբերում ունեցող գիտնականների ցանկը, այժմ այն կոչվում է Highly Cited Researchers|Highly Cited Researchers, որի հիման վրա, մասնավորապես, կազմվում է Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wouters, Paul (2017 թ․ մարտի 1). «Eugene Garfield (1925–2017)». Nature (անգլերեն). 543 (7646): 492. Bibcode:2017Natur.543..492W. doi:10.1038/543492a. ISSN 1476-4687. PMID 28332532.
  2. Tony Cawkell,Eugene Garfield Chapter 15. Institute for Scientific Information // A century of science publishing: a collection of essays / Einar H. Fredriksson (Ed.). — IOS Press, 2001. — P. 149—160. — 312 p. — ISBN 9781586031480
  3. «Thomson Corporation acquired ISI. (Institute for Scientific Information) (Brief Article) - Online». web.archive.org. 2013 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: Text "HighBeam Research" ignored (օգնություն)
  4. Thomson Corporation acquired ISI. (Institute for Scientific Information) (Brief Article)(անգլ.) // Online : journal. — 1992. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2013.
  5. «Journal Search - Clarivate Analytics». Thomson Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  6. Global Highly Cited Researchers 2018 List Reveals Influential Scientific Researchers and their Institutions

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]