Տիրայր վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիրայր Վարդապետից)
Տիրայր վարդապետ
Ծնվել էապրիլի 21, 1867(1867-04-21)
Մահացել էմարտի 29, 1956(1956-03-29) (88 տարեկան)
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբանասեր

Տիրայր Վարդապետ (աշխարհական անունը՝ Տեր–Հովհաննիսյան Մելիք Մուշկամբարյան Տիգրան,ապրիլի 21, 1867(1867-04-21) - մարտի 29, 1956(1956-03-29) ), հայ բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, հոգևոր գործիչ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Տևլի հոզևոր ակադեմիայում, կայսերական հնագիտական ինստիտուտում։ Ավարտել է Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը ( 1910 թվականին)։

1890 թվականից՝ Էջմիածնի միաբանության անդամ։ 1916 թվականին ձեռնադրվել է ծայրագույն վարդապետ, 1917 թ.-ին՝ եպիսկոպոս։ Եղել է Մոսկվայի և Պետերբուրգի հայկական եկեղեցիների տեսուչ ( 1895 թվականից), Էջմիածնի Մայր աթոռի դիվանապետ ( 19151921 թվականներին), Հյուսիսային Ամերիկայի հայոց առաջնորդ ( 1921– 1928 թվականներին), «Արարատ» ամսագրի խմբագիր ( 19161918 թվականներին) և այլն։ Տիրայր Վարդապետն ուսումնասիրել է Արևմտյան Եվրոպայի գրադարաններում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը, պատրաստել մի քանիսի վերլուծական ցուցակները («Ցուցակ հայ ձեռագիրների Օքսֆորդի Բոդլեյան գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Մանչեստրի Ջ․ Ռայնոլդս գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Բրյոաելի արքայական գրատան»), որոնք, թեպետ անտիպ, որոշակի նպաստ են բերել հայագիտությանը և օգտագործվում են առ այսօր (պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Տիրայր Վարդապետը հայտնաբերել է Ֆրիկի ստեղծագործությունները և հրատարակության պատրաստել դրանց գիտաքննական բնագրերը՝ ընդարձակ ուսումնասիրությամբ ու հավելվածներով։

Երկն արժանացել էր ռուս, ակադեմիայի մրցանակին, բայց առաջին համաշխարհային պատերազմի (19141918 թվականներին) պատճառով չհրատարակվեց, լույս տեսավ միայն 1952 թվականին, Նյու Յորքում, «Ֆրիկ․ Դիվան» խորագրով։ Մինչ այդ նույն ժողովածուի բնագրերի սևագիր տարբերակն օգտագործվել էր «Ֆրիկ․ Բանաստեղծություններ» (1941 թ., կազմակերպիչներ Մ․ Մկրյան և Թորոսյան) գրքում։ Գիտնականը հայագիտական հոդվածներով և մատենագիտական հուշարձանների հրապարակումներով հանդես է եկել «Արարատ» (Մանվել Կյումուշխանեցի, «Համառօտութիւն ծննդեան և իպուածոց․․․ պատմաբանիս»․ 19151917 թվականների համարներում), «Խրիստիանսկի Վոստոկ» («Христианский Восток»), «Ողբ Անի քաղաքի», 1914) և այլ պարբերականներում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա․ Կոնան Դոյլի «Բանակն ինչպես ազատեցի» (1904), Զ․ Բայրոնի «Մանֆրեդ» ( 1913 թվական) և այլ գործեր։ Տիրայր Վարդապետը թողել է բազմաթիվ անտիպ աշխատություններ («Ուղղումներ Րաֆֆիի «Խասմսայի մելիքություններ» գրքի», «Հռոմեական պատմությունն աղբյուր յուր մշակույթի», և այլն), թարգմանություններ (Ջ․ Բայրոնի «Կայեն»-ը և «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», Հ․ Իբսենի «Վայրի բադը», Վ․ Հյուգոյի «Դարերի զրույցը» և այլն), բառարան («Գավառականի բառարան»), որոնց բնագրերի մի մասը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 16