Արղության հայ օրիորդաց դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արղության հայ օրիորդաց դպրոց
Տեսակօրիորդաց դպրոց
Հիմնադրված է1871[1]
Լուծարված է1921[1]
Աշակերտներ214[1] և 385[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի[1]

Արղության հայ օրիորդաց դպրոց, իգական դպրոց Ալեքսանդրապոլում, գործել է 1871-1921 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է իշխան Ղահրաման Արղության-Երկայնաբազուկի կտակի համաձայն։ Բազմիցս փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել (1879 թ., 1884 թ., 1896 թ. և այլն)։ Սկզբում ունեցել է 2 դասարան և 2 նախապատրաստական բաժանմունք (ուսման տևողությունը՝ 4 տարի)։ Ընդունվում էին 8-9 տարեկան աղջիկները։ Դասավանդվում էր կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, նկարչություն, ձեռագործ, թվաբանություն, գերմաներեն, վայելչագրություն։ Մեկ տարի հետո դարձել է 6-ամյա, 1905 թվականին՝ միջնակարգ (214 աշակերտ)։ 1917 թվականին ունեցել է 385 աշակերտ, դասավանդվել են նաև նոր առարկաներ՝ հայրենագիտություն, ընդհանուր պատմություն, ռուսաց պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, երգ, առողջապահություն, հայ գրականություն, ֆրանսերեն և մանկավարժություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 87