Հովհաննես Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Ղազարյան
Ծնվել էհուլիսի 15, 1911(1911-07-15)
Գայ, Արմավիրի մարզ, Հայաստան
Մահացել է1994
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ

Հովհաննես Գրիգորի Ղազարյան (հուլիսի 15, 1911(1911-07-15), Գայ, Արմավիրի մարզ, Հայաստան - 1994), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1940 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ղազարյանը 1935 թվականին ավարտել է Երևանի ֆինանսա-տնտեսական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1947 թվականներին աշխատել է գրականության թանգարանում, միաժամանակ հայոց լեզու և գրականություն է դասավանդել էլեկտրամեխանիկական տեխնիկումում։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատողներից։ 1950 թվականին ««Անուշ»-ի ստեղծագործական պատմությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուկների ռազմախաղը, 1941
  • Շուշանիկ Կուրղինյան, 1955
  • Սովետահայ գրականության տարեգրություն. 1917-1956, 1957
  • Հայ պոեզիան 1917-1920 թվականներին, 1958
  • Ազատ Վշտունի, 1959
  • Սովետահայ գրականության պատմություն (հատոր 1), 1961
  • Հայ նոր գրականության պատմություն (հատոր 3), 1964
  • «Անուշի» ստեղծագործական պատմությունը, 1975
  • Հայ նոր գրականության պատմություն (հատոր 5), 1979

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 332