Գրիգոր Գապասաքալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Գապասաքալյան
Ծնվել է1740[1][2]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[1][2]
Մահացել է1808[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1][2]
Ազգությունհայ
Երկեր
  • Գրքոյկ որ կոչի նուագարան, երաժշտագիտական աշխատություն
  • «Գիրք երաժշտական», երաժշտագիտական աշխատություն
  • Համառօտութիւն երաժշտականի գիտութեան, երաժշտագիտական աշխատություն
  • Նուագարական երաժշտական («Գիրք երաժշտականին» կից)
Մասնագիտությունբանաստեղծ և երաժիշտ

Գրիգոր Գասպարի Գապասաքալյան (1740[1][2], Կեսարիա, Թուրքիա[1][2] - 1808[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ բանաստեղծ, երաժիշտ, խազագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կեսարիայի Ս․ Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, ստացել դպրության աստիճան։ Անցնելով Կ․ Պոլիս, ուսումը շարունակել է Մայր Դպրանոցում։

Գապասաքալյանը հեղինակ է երաժշտագիտական չորս աշխատության։ Դրանցից իր կենդանության օրոք հրատարակվել են առաջինը («Գրքոյկ որ կոչի նուագարան», Կ․ Պոլիս, 1794) և երրորդը («Գիրք երաժշտական», Կ․ Պոլիս, 1803)։ Երկրորդ աշխատությունը («Համառօտութիւն երաժշտականի գիտութեան») լույս է տեսել 1973 թվականին Երևանում, «ԲՄ», N 11, իսկ չորրորդը, որն ըստ տվյալների եղել է ամենածավալունը, կորել է առաջին աշխարհամարտի օրերին, Կեսարիո Ս․ Գանիել վանքի մատենադարանի հայկական 85 ձեռագրերի հետ։ Քաջատեղյակ ազգային (այլև հունական ու արևելյան) երաժշտարվեստի ինչպես միջնադարյան ավանդույթներին, այնպես Էլ զարգացման ժամանակակից խնդիրներին, իր երկասիրություններում Գապասաքալյանը խոսում է երաժշտական արվեստի ծագման, նրա ներգործության ուժի և աշխարհիկ ու եկեղեցական ստորաբաժանումների մասին, շոշափում է ձայների տեսակների, ձայնեղանակների առաջացման ու նվագարանների ստեղծման խնդիրները և անդրադառնում հայ երաժշտության ձայնեղանակների, չափի ու կշռույթի, տաղաչափության և խազագրության հարցերին։ Նա փորձել է դուրս բերել խազագրության արվեստը ճգնաժամային վիճակից և նույնիսկ ստեղծել է խազագրերի մի նոր, ավելի ճշգրիտ համակարգ, շաղախված հայկական, ուշ բյուզանդական և ընդհանուր արևելյան տարրերով։

Գապասաքալյանը սկիզբ է դրել հայ արդի խազաբանական գիտությանը։ Գապասաքալյանի երաժշտագիտական աշխատություններն ունեն նաև երգարանային բաժիններ կամ հավելվածներ, ուր տեղ են գտել հայտնի կամ տարածված որևէ եղանակի (երբեմն նաև նրա ստեղծած մեղեդիի) հետ զուգորդվելու ենթակա ավանդական տաղեր ու իր հորինած բանաստեղծությունները։ Որպես ինքնուրույն երգարաններ նա հրատարակել է «Գիրք երաժշտականին» կից՝ «Նուագարան երաժշտական»-ը և առանձին՝ «Գրքոյկս կոչեցեալ երգարան» հատորը (Կ․ Պոլիս, 1803)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արշակ Ալպոյաճյան, Պատմություն հայ Կեսարիո, հ․ 2, Կահիրե, 1937 թ., էջ 1555։
  • Աթայան Ռ․, Գրիգոր Գապասակալյանը և խազաբանությունը, «ԲՄ», 1960 թ., N 5։
  • Թահմիզյան Ն․, Գրիգոր Գապասաքալյանի «Համառօտութիւն երաժշտական գիտութեան» անտիպ աշխատությունը, «ԲՄ», 1973 թ., № 11[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 260.
  3. «Գրիգոր Գապասաքալյանի «Համառօտութիւն երաժշտական գիտութեան» անտիպ աշխատությունը, «ԲՄ», 1973 թ., № 11» (PDF).
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գապասաքալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 688