Նիզամի Գյանջևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիզամի Գյանջևի
Nizami Rug Crop.jpg
Ծնվել է 1141
Ծննդավայր Գանձակ
Մահացել է 1209
Մահվան վայր Գանձակ
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Nezami Վիքիպահեստում

Նիզամի Գյանջևի, որի լրիվ անունն է Նիզամ ադ-Դին Աբու Մուհամմադ Իլյաս իբն-Յուսուֆ իբն-Զաքի իբն-Մու'այյադ (պարս.՝ نظامی گنجوی - Nezâmi Ganjevi), (մոտ 1141, Գանձակ - 1209, Գանձակ, Պարսկաստան), պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներից մեկը, պարսկական էպիկ գրականության խոշորագույն պոետ-ռոմանտիկ, ով պարսկական էպիկ գրականություն է բերել խոսակցական և իրատեսական ոճերը։ Օգտագործելով թեմաներ ավանդական ժողովրդական բանահյուսության արվեստից և գրավոր պատմական քրոնիկներից, Նիզամին իր բանաստեղծություններով համախմբել է նախաիսլամական և իսլամական Իրանը[1]։

Նիզամիի հերոսառոմանտիկ գրականությունը առաջիկա դարերի ընթացքում շարունակել է ազդեցություն ունենալ ամբողջ պարսկալեզու աշխարհի վրա և դարերի ընթացքում ոգեշնչել է այն երիտասարդ պոետներին, գրողներին և թատերագիրներին, ովքեր փորձել են նմանակել իրեն ոչ միայն Պարսկաստանում, այլ ամբողջ տարածաշրջանում՝ ներառյալ այնպիսի ժամանակակից երկրների մշակույթները, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Նրա արվեստը ազդեցություն է ունեցել այնպիսի մեծ պոետների վրա, ինչպիսիք են Հաֆեզ Շիրազին, Ջալալադդին Ռումին և Սաադին։ Նրա հինգ մեծ պոեմները (մասնավի)՝ («Խամսե») բացահայտում և ուսումնասիրում են զանազան թեմաներ տարբեր բնագավառներից և մեծ համբավ են ունեցել, ինչը ապացուցում են նրա ստեղծագործությունների պահպանված ցուցակների մեծ թիվը։ Նրա պոեմների հերոսները՝ Խոսրովը և Շիրինը, Լեյլին և Մեջնունը, Իսկանդերունը մինչ այժմ հայտնի են բոլորի կողմից ոչ միայն ամբողջ իսլամական աշխարհում, այլ նաև այլ երկրներում։

1991 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն պոետի 850-ամյակի կապակցությամբ հայտարարել է Նիզամիի տարի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Peter J. Chelkowski. "Mirror of the Invisible World". — New York: Metropolitan Museum of Art, 1975. — С. 6. — 117 с.

    «Nizami’s strong character, his social sensibility, and his poetic genius fused with his rich Persian cultural heritage to create a new standard of literary achievement. Using themes from the oral tradition and written historical records, his poems unite pre-Islamic and Islamic Iran»

  2. Chelkowski, P.. «Niẓāmī Gand̲j̲awī, Ḏj̲amal al-Dīn Abū Muḥammad Ilyās b. Yūsuf b. Zakī Muʾayyad». in P.J. Bearman, Th. Bianquis, Босворт, Клиффорд Эдмунд, E. van Donzel and W.P. Heinrichs. Encyclopaedia of Islam. Brill Academic Publishers. ISSN 1573-3912. 

    UNESCO recognised the 1141 date as his birth date and declared 1991 the year of Niẓāmī.

Արտաքին հղումներ[խմբագրել]