Էհսան Յարշատեր
Էհսան Յարշատեր պարս.՝ احسان يارشاطر | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1920[1] |
Ծննդավայր | Համադան, Իրան[2] |
Մահացել է | սեպտեմբերի 2, 2018[3] (98 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրեզնո, Ֆրեզնո շրջան, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | Բահաի |
Կրթություն | Թեհրանի համալսարան և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց |
Մասնագիտություն | գրող |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Կայք | perlit.sailorsite.net/yarshater/ |
Ստորագրություն | |
Ehsan Yarshater Վիքիպահեստում |
Էhսան Յարշատեր (պարս.՝ احسان يارشاطر, ապրիլի 3, 1920[1], Համադան, Իրան[2] - սեպտեմբերի 2, 2018[3], Ֆրեզնո, Ֆրեզնո շրջան, Կալիֆոռնիա), իրանա-ամերիկացի իրանագետ, պատմաբան և լեզվաբան[4]։ Մեծ ներդրում է ունեցել թալիշերենի և թաթիի ուսումնասիրության գործում։
Երիտասարդություն և ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բարեկեցիկ առևտրականի ընտանիքում։ 12 տարեկան հասակում ընդունվում է Թեհրանի Մուհամմադ Ալի Ամերիի դպրոց։ Այնտեղ սովորում է պատմություն և գրականություն։ Վերջինիս օգնությամբ ընդունվել է Թեհրանի համալսարանի պարսկերեն լեզվի և գրականության ֆակուլտետ, որը ավարտել է 1947 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո՝ որոշ ժամանակ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս էր, հետո նրան գործուղեցին Անգլիա ուսումնական նոր մեթոդներ ուսումնասիրելու նպատակով։
Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում ծանոթացավ այդ ժամանակշրջանի լավագույն իրանագետներից մեկի՝ Վ․Բ․Հեննինգոմի հետ, որը նրան խորհուրդ տվեց ուսումնասիրել իրանական հին լեզուներով։ Դառնալով Լոնդոնում Հեննինգոմի կողմից ստեղծված դպրոցի արևելագիտության ու աֆրիկագիտության դասախոս՝ 1950 թվականին զբաղվեց հյուսիս-արևմտյան լեզուների (Թալիշ) ուսումնասիրությամբ։ 1953 թվականին վերադարձավ Իրան և դասախոսություններ կարդաց Թեհրանի համալսարանում հին իրական լեզուների վերաբերյալ։ 1956 թվականին դարձավ Իրանական բարբառների ուսումնասիրության ստեղծողներից մեկը։ 1958-1960 թվականներին ԱՄՆ-ում Կոլումբիայի համալսարանում դասախոսել է Հին Իրանի մշակույթի վերաբերյալ այնուհետև վերադարձել Իրան։ 1960 թվականին Մոսկվայում կայացած արևելագետների միջազգային համագումարում, նա կարդաց «Հարավային Կազվինի Թաթիի» բարբառները զեկույցը, որի համար հետագյաում Լոնդոնի համալսարանում ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1961 թվականից Կոլումբիայի համալսարանում մշտական աշխատանքի ժամանակ ստեղծեց իրանագիտության կենտրոն և սկսեց գրել «Իրանի և Իսլամի» հանրագիտարան։ 1972 թվականին սկսեց աշխատել «Իրանիկ» հանրագիտարանի վրա, որը ավարտեց 90-ական թվականներին։
Հրատարակել է "Պարսկական պոեզիան Շահրուխի օրոք" (Թեհրան, 1955), "Շահնամեի ցիկլի լեգենդները" (Թեհրան, 1957, մի շարք վերահրատարակություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1959 թվականի մրցանակ), "Թաթիի Հարավային բարբառների քերականությունը" (Հաագա, 1969) մենագրությունները։ Հանդես է եկել «Corpus Inscriptionem Iranicarum» (Լոնդոն, 1978), որպես ակադեմիական հրատարակության խմբագիր ու հիմնադիր։ Յարշատերի հիմնարար խմբագրական աշխատություններից է "Իրանի Քեմբրիջի պատմության" երրորդ հատորը (անգլ. ՝ Cambridge History of Iran), որն ընդգրկում է Սելևկյանների, Պարթևական թագավորության և Սասանյանների ժամանակաշրջանները, և շարունակել է լույս ընծայել "Պարսկական գրականության պատմություն"տասնվեցերորդ հատորը։ Բացի այդ, Յարշատարը եղել է Encyclopædia Iranica լայնածավալ ինտերնետային նախագծի գլխավոր խմբագիրը։ Յարշատարը Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է, գլխավորել է իրանական հետազոտությունների կենտրոնը։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Theorems and Remarks* (al-Isharat wa’l-tanbihat) by Avicenna, tr. into Persian in the 13th century; annotated edition. — , National Monuments Society, 1953.
- Five Treaties in Arabic and Persian (Panj Resala) by Ibn Sina, annotated edition. — , National Monuments Society, 1953.
- Persian Poetry under Shah Rokh: The Second Half of the 15th Century (Sher-e farsi dar 'ahd-e Shahrokh). — , the Tehran University Press, 1955.
- Legends of the Epic of Kings (Dastanha-ye Shahnama). — : Iran-American Joint Fund Publications, 1957, 1958, 1964; 2nd ed. 1974, 1982 (awarded a UNESCO prize in 1959).
- Old Iranian Myths and Legends (Dastanha-ye Iran-e bastan). — : Iran-American Joint Fund Publications, 1957, 1958, 1964 (Royal Award for the best book of the year, 1959).
- With W.B. Henning (eds.). A Locust’s Leg: Studies in Honour of S.H. Taqizadeh. — , 1962.
- Modern Painting (Naqqashi-e novin). 2 vols. — : Amir Kabir, 1965-66; 2nd printing, 1975.
- A Grammar of Southern Tati Dialects, Median Dialect Studies I. — The Hague and Mouton and Co., 1969.
- Iran Faces the Seventies (ed.). — Ն. Յ.: Praeger Publishers, 1971.
- With D. Bishop (eds.). Biruni Symposium. — Ն. Յ.: Center for Iranian Studies, Columbia University, 1976.
- Selected Stories from the Shahnama (Bargozida-ye dastanha-ye Shahnama), Vol. I. — BTNK, 1974; reprint, Washington, D.C., Iranian Cultural Foundation, 1982.
- With David Bivar (eds.). Inscriptions of Eastern Mazandaran, Corpus Inscriptionem Iranicarum. — Lund and Humphries, 1978.
- With Richard Ettinghausen (eds.). Highlights of Persian Art. — Ն. Յ.: Bibliotheca Persica, 1982.
- Sadeq Hedayat: An Anthology (ed.). — Ն. Յ.: Bibliotheca Persica, 1979.
- Cambridge History of Iran, Vol. III: Seleucid, Parthian and Sassanian Periods (ed.). — Cambridge, Cambridge University Press, 1982.
- Persian Literature (ed.). — Ն. Յ.: State University of New York Press, 1988.
- « The Taleshi of Asalem», «Studia Iranica», Vol 25. — 1996.
- «The Tati Dialects of Kajal», BSOAS, XXIII, 2. — 1960.
- «The Dialects of Shahrud(Khalkhal)», BSOAS, XXII, 1. — 1959.
- «The Tati Dialects of Ramand», with W.B.Henning. — 1962.
- «The Tati Dialects of Terom», W.B.Henning, Memorial Volume. — 1970.
- «The Dialect of Khalkhal». — Munich, 1957.
- «Azari, the Ancient language of Azerbaijan». — 1976.
- «Azari the old Iranian language of Azerbaijan». — 1987.
- «Azari or the Ancient language of Azerbaijan». — IRANBOOKS, Bethesda, Maryland, 1993.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118959263 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.nytimes.com/2018/09/18/obituaries/ehsan-yarshater-dead.html
- ↑ Dr. Ehsan O. Yarshater
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт(անգլ.)
- Encyclopædia Iranica Արխիվացված 2019-04-16 Wayback Machine(անգլ.)
- History tour (de force): Interview with Ehsan Yarshater // iranian.com (2006)
- Биография на сайте talish-media по материалам, предоставленным сайту самим Яршатером
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էհսան Յարշատեր» հոդվածին։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Համադան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 2018 մահեր
- Ֆրեզնո քաղաքում մահացածներ
- Թեհրանի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ամերիկացի արևելագետներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ամերիկացի լեզվաբաններ
- Ամերիկացի գրողներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Իրանցի գրողներ
- Իրանցի թարգմանիչներ
- Պարսիկ պատմաբաններ