Ռումի
| Ռումի جلالالدین محمد بلخی | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 30, 1207[1][2][3] |
| Ծննդավայր | Vakhsh, Խորեզմի թագավորություն[4][5] |
| Մահացել է | դեկտեմբերի 17, 1273[6][1][2][…] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Քոնիա, Իկոնայի սուլթանություն[7] |
| Գերեզման | Mevlâna Museum |
| Մայրենի լեզու | պարսկերեն |
| Կրոն | իսլամ |
| Ազդվել է | Շամս Թաբրիզի, Ibn Arabi? և Աբդուլ Կադիր Գիլանի |
| Երկեր | յոթ արվեստներ, Ֆիհի մա ֆիհի, ալ-Մասնավի, Թավրիզիի դիվան և Maktubat? |
| Մասնագիտություն | բանաստեղծ, ulema, գրող, գրականագետ, փիլիսոփա, Միստիկա և ֆաքիհ |
| Ամուսին | Gawhar Khatun? |
| Ծնողներ | հայր՝ Բահա ալ-Դին Վալադ[8] |
| Երեխաներ | Sultan Walad? |
Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումի (պարս.՝ جلالالدین محمد رومی, սեպտեմբերի 30, 1207[1][2][3], Vakhsh, Խորեզմի թագավորություն[4][5] - դեկտեմբերի 17, 1273[6][1][2][…], Քոնիա, Իկոնայի սուլթանություն[7]), պատվանունը՝ Մոուլավի կամ Մովլավի, տիտղոսը՝ Մաուլանա՝ «մեր տեր», պարսիկ բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումին ծնվել է Բալխում (այժմյան Աֆղանստանում) 1207 թվականին։ Հայրը՝ հայտնի աստվածաբան Բահաեդդին Վալադը (մահացել է 1231 թվականին), խուսափելով Խորեզմշահի հետապնդումից, ընտանիքով հեռացել է Բալխից և 1212 թվականից ապրել Նիշապուրում, Բաղդադում և այլուր։ 1220 թվականից ընտանիքը հաստատվել է Ռումի սելջուկյան սուլթանության Իկոնիա (Կոնիա) մայրաքաղաքում, որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր (այստեղից էլ «Ռումի» անունը)։ Փայլուն կրթություն է ստացել և՛ հումանիտար, և՛ բնական գիտությունների բնագավառում։ Հոր մահից հետո, 24 տարեկան հասակում փոխարինել է նրան տեղի հայտնի իսլամական կրոնական դպրոցում (մադրասե) և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր է վեց ընդարձակ մասերից բաղկացած նրա «Մասնավի մաանավի» («Պոեմ բարոյագիտական») պոեմը՝ թելադրված Ռումիի և գրառված նրա աշակերտների կողմից։ Այն գրված է երկտողերով (բեյթ), իրենից ներկայացնում է առակների ժողովածու՝ փիլիսոփայական և բարոյա-իմաստասիրական վերջաբանով։ Ռումին ցուցաբերել է կրոնական գիտելիքների խոր իմացություն, բանահյուսական աղբյուրների և սյուժեների գիտակություն։ Նրա քնարական դիվանը ընդգրկում է 2073 կրոնափիլիսոփայական ղազալ և մոտ 2000 ռուբայի։ Կյանքի երկրորդ շրջանում իր ղազալների վերջին բեյթը ստորագրել է ոչ թե իր, այլ իր հոգևոր ուսուցչի՝ մորշեդ Շամս-է Թաբրիզիի (Թավրիզի արև) անունով։ Այդ բանաստեղծությունները համարվում են սուֆիական-միստիկական բանաստեղծության հիրավի կատարյալ օրինակներ։
1957-1967 թվականներին Թեհրանում հրատարակվել է Ռումիի երկերի ժողովածուի (քոլլիյաթ) ութ հատորյակը, Բադի օլ-Զաման Ֆուրուզանֆարի աշխատասիրությամբ։
Ռումիից առայժմ հայտնի հայերեն առաջին թարգմանությունը՝ մեկ երկտող, պահպանվել է 1700-ին գրված մի ձեռագիր մատյանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր N 6146)։ Մեր օրերում Ռումիից գազելներ են թարգմանել Ս․ Տարոնցին, Ս․ Ումառյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 Christian-Muslim Relations: A Bibliographical History — Vol. 4.
- 1 2 Publishing Collections Online // Internet Archive // Open Heritage Companion — CC, 2026. — P. 11.
- 1 2 Schimmel A. Encyclopædia Britannica
- 1 2 Encyclopaedia of Islam — Leiden: Brill. — Vol. 2. — P. 393.
- ↑ Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. Ashtiany — USA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
- ↑ https://www.kokanshakti.com/2019/12/what-do-i-know-about-rumi.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռումիի ստեղծագործությունները (հայերեն թարգմանությամբ) Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության կայքում(չաշխատող հղում)
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 16)։ |
