Մեծ Իրան

Մեծ Իրան (պարս․՝ ایران بزرگ - Iran-e bozorg, պարս․՝ ایرانزمین - Iranzamin), «Իրանի մշակութային մայրցամաք», պատմական մարզ, որը գնտվում կամ գտնվել է պարսկական մշակույթի զգալի ազդեցության տակ: Իրան տերմինը օգտագործվել է ոչ թե Իրան պետությունը, այլ աճող բազմազգ տերությունը նշելու համար[1]: Մեծ Իրանը ներառում է ժամանակակից Իրանի տարածքը, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Աֆղանստանի, Պակիստանի և Թուրքիայի Հանրապետությունները: XIX դարի իրանագիտությանը բնորոշ է «Մեծ Իրան» և ուղղակի «Իրան» տերմինների միավորումը[2].:
Հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մեծ Իրան» հասկացությունը կրում է զուտ պատմա-մշակութային բնույթ և չի համապատասխանում ոչ մի ժամանակակից քաղաքական կազմավորումներին: Մեծ Իրանն սկսեց առաջանալ է մեր թվարկության III դարում Սասանյան պարսկական կայսրության լայնածավալ մշակութային ընդարձակման հետ միաժամանակ։
Այն ժամանակ, երբ պարսիկները տարածում էին իրենց ազդեցությունը այս մարզում, նրանց ազդեցության տակ էին մտնում շատ նոր ազգեր, և «Իրան» հասկացությունը նրանց կողմից օգտագործվում էր շատացող բազմազգ տերությունը անվանելու համար, որը քաղաքական և բարոյական մի քանի ալիքներ էր վերապրել[1]: 1935 թվականից հետո, երբ պարսկական տերությունը պաշտոնապես վերանվանվեց «Իրան», «Իրան»-ի և «Մեծ Իրան» -ի տերմինաբանական սահմանազատումը դարձավ պարտադիր:
Պատմամշակութային մարզեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մավերաննահր
- Մեծ Խորասան
- Սիստան
- Յազդ
- Քերման
- Սպահան
- Ֆարսի նահանգ
- Ռեի
- Համադան
- Ադրբեջան
- Քուրդիստան
- Զազա երկիր
Իրանի պատմական և ժամանակակից քարտեզները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ethnic Identity in Iran» by Richard Nelson Frye, JSAI 26, 2002, see p. 82 [1]
- Columbia College Today on «Iranian Cultural Continent»