Հերաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հերաթ
View of Herat in 2009.jpg
Կոորդինատներ: 34°22′25.86″ հս․ լ. 62°10′45.05″ ավ. ե. / 34.3738500° հս․. լ. 62.1791806° ավ. ե. / 34.3738500; 62.1791806
Երկիր Աֆղանստան Աֆղանստան
##Հերաթ (Աֆղանստան)
Red pog.png

Հերաթ, քաղաք Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, Հերաթ նահանգի վարչական կենտրոնը։ Մոտ 109 հազար բնակիչ (1973)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Արևմտյան Աֆղանստանի տնտեսական կենտրոնն է։ Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանված ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնվել է 1498-1500 թվականներին՝ երկրաշարժից հետո, վերակառուցվել է 1936-1944 թվականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արմուտք), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Հունական աղբյուրներում հիշատակվում է Ալեքսանդրիա-Արիոն անունով։ «Հերաթ» անվանումը ստացել է Սասանյանների օրոք՝ Հերիռուդ գետից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png