Մազարի Շարիֆ
Jump to navigation
Jump to search
Բնակավայր | ||
---|---|---|
Մազարի Շարիֆ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 83 կմ² | |
ԲԾՄ | 380 մետր | |
Բնակչություն | ▲427 600 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+4:30 | |
| ||
Մազարի Շարիֆ, քաղաք Աֆղանստանի հյուսիսում, Բալխի օազիսում։ Բալխ պրովինցիայի վարչական կենտրոնն է, առևտրա-տրանսպորտային կայան Բակտրիական հարթավայրում։ Բնակչությունը՝ 44,5 հազար (1970)։ Կան բամբակազտիչ և յուղհան գործարաններ, գորգագործություն, մետաղամշակություն։
Ըստ իսլամական ավանդության Մազարի Շարիֆում Ալի խալիֆայի գերեզմանն է։ 15-րդ դարում այստեղ կառուցվել է դամբարան՝ մազար, որը դարձել է շիաների սրբավայրը (արաբերեն՝ մազարի շարիֆ՝ աստվածային դամբարան, այստեղից էլ՝ քաղաքի անունը)։
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 131)։ ![]() |