Քննարկում:Մեծ Իրան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Большой Иран» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Լևոն Հարությունյան: Խնդրում եմ բացատրել Ձեր այս խմբագրման պատճառները: Ըստ ձեզ ինչու՞ այդ կատեգորիաները համապատասխան չեն տվյալ հոդվածին: Կանխավ շնորհակալություն:--Nooberella (քննարկում) 16:27, 3 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Հարգելի Nooberella, պատասխանեմ այստեղ, քանի որ վերջերս ինձ սովորեցրին հոդվածի վերաբերյալ քննարկումը վարել համապատասխան էջում: Մեծ Իրանն այժմ ունի երեք կատեգորիա՝ Իրանական ազգայնականություն, Մշակութային տարածաշրջաններ, Պատմական աշխարհագրություն: Դրանցից առաջինն ունի Իրանի մշակույթը: Իրանի պատմություն կատեգորիան նույնպես հեռացրել եմ այդպիսի պատճառով, քանի որ և՛ պատմությունը, և՛ մշակույթը, ինչպես նաև աշխարհագրությունը խիստ գլոբալ կատեգորիաներ են և ունեն ոչ թե հոդվածներ, այլ կատեգորիաներ իրենց ներսում: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային և Արևմտյան Ասիային, ապա դրանք մեզ մոտ մեկ անունով ներկայանում են որպես Մերձավոր Արևելք, ինչի մեջ Իրան կատեգորիան մտնում է: Պատմական մարզերի պահով էլ ասեմ, որ որպես այդպիսիք կարող են լինել Պատմական Հայաստանը, Պատմական Իրանը, Պատմական Հնդկաստանը և այլն, բայց ոչ երբեք՝ Մեծ Իրանը, որը զուտ գաղափարախոսություն է, այլ ոչ պատմական տարածք: Մենք, ըստ այդմ, գրում ենք որքան հնարավոր է քիչ կատեգորիաներ՝ տրամաբանության սահմաններում, իսկ այդ կատեգորիաները համախմբում ենք ավելի մեծերի մեջ, ոչ թե գրում կողք կողքի: --Լևոն Հարությունյան (քննարկում) 06:16, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար հարգելի Լևոն Հարությունյան, սակայն թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ: Եթե հոդվածը ներառվում է Ձեր կողմից նշված «գլոբալ» կատեգորիաներում, դա դեռևս հիմք չի հանդիսանում այն հեռացնել հոդվածի կատեգորիաների շարքից: Իսկ Կենտրոնական և Արևմտյան Ասիաները ամենևին էլ Մերձավոր Արևելքը չէ: Հոդվածը վերաբերում է և կենտրոնական, և արևմտյան Ասիայի երկրներին, այդ պատճառով կատեգորիաները պետք է ներառված լինեն հոդվածում: Ինչ վերաբերում է Պատմական մարզեր կատեգորիային, ապա այս հարցում համամիտ եմ ձեզ հետ: Շնորհակալություն:

ՀԳ. Քանի որ կատեգորիաները ավելացրել է @Ավետիսյան91ը, կցանկանայի, որ նա նույնպես մասնակցի քննարկմանը:--Nooberella (քննարկում) 06:40, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Հիշեցման կարգով ասեմ, որ հոդվածներում դնում ենք կատեգորիաների ծառի ամենանեղ կատեգորիաները։--Լիլիթ (քննարկում) 07:14, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն արձագանքների համար: Փաստորեն, հարցականի տակ են մնում Կենտրոնական Ասիա և Արևմտյան Ասիա կատեգորիաները, որոնք, ըստ Ձեզ, գլոբալ չեն: Սպասենք Ավետիսյանին նույնպես: --Լևոն Հարությունյան (քննարկում) 07:20, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Լևոն ջան, Իրանի մշակույթ և Իրանի պատմություն կատեգորիաները չնայած գլոբալ են, սակայն կարող են ներառել ինչպես հոդվածներ, այնպես էլ կատեգորիաներ: Եթե հոդվածից հեռացնում ենք ասենք Իրանի պատմություն կատեգորիան (եթե իհարեկ հոդվածը կապ ունի Իրանի պատմության հետ), տեղը պետք է դնենք ավելի նեղ կատեգորիա, օրինակ Իրանի ժամանակակից պատմություն, որը իր հերթին պետք է լինի կապված մայր կատեգորիայի հետ, այսինքն նույն Իրանի պատմության հետ: Տվյալ դեպքում հոդվածը ավելի գլոբալ թեմա է և անմիջական կապված է Իրանի պատմության և մշակույթի հետ, կարծում եմ կատեգորիաները պետք է վերադարձնել:--Սամվելքննարկում 07:54, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ժողովուրդ ջան, քանի որ հոդվածը ներկայացնում է Իրանի և պատմությունը և աշխարհագրությունը (երկու խոսքով պատմական աշխարհագրությունը) ամենակոնկտետը կլինի ստեղծել կ. Իրանի պատմական տարածաշրջաններ‎ = Իրանի աշխարհագրություն, Իրանի պատմություն, Մերձավոր Արևելքի պատմական տարածաշրջաններ, Պատմական մարզեր ըստ երկրի կ-ով և հանել Պատմական աշխարհագրություն։ Այսքան բավարար է։ - Kareyac (քննարկում) 08:19, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ես լավ չհասկացա ինչ պետք է անել, Kareyac ջան: Սամվելի բացատրածին կարծում եմ՝ հակասում եք: Եթե սխալ հասկացա՝ ես այստեղ ոչինչ չեմ փոխի, կսպասեմ Ձեզ: --Լևոն Հարությունյան (քննարկում) 08:37, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Հիմա լա՞վ է։ - Kareyac (քննարկում) 10:57, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն, Kareyac ջան: Այդ մի կատեգորիայով մի քանի կատեգորիա կարող ենք փոխարինել: Ինձ թվում է Մերձավոր Արևելք, Կենրոնական և Արևմտյան Ասիաներ կատեգորիաները նույնպես կարող ենք ավելացնել: --Nooberella (քննարկում) 11:40, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Kareyac ջան, արդյո՞ք Իրանի պատմական տարածաշրջաններ կատեգորիան Մեծ Իրան է: Իրանի պատմական տարածաշրջաններ կարող են լինել Միջագետքը, Խորասանը, Աֆղանստանը, Ֆարսը և այլն: Իսկ Մեծ Իրանը իր մեջ ներառում է առհասարակ ամեն ինչ՝ Իրանը գերազանցելով երկու անգամ: Դա իրենց գաղափարախոսությունն է, ու նույնիսկ Պատմական Իրան էլ չի, այլ շատ ավելի --Լևոն Հարությունյան (քննարկում) 13:41, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Լևոն ջան, բայց ինձ թվում է այս հոդվածը ամբողջացնում է Ձեր նշած այդ բոլոր տարածքների մասին ինֆորմացիա: Նույնիսկ հոդվածի ցանկում Ձեր նշած տարածքները գրված են: Ըստ իս համապատախանում է հոդվածին:--Nooberella (քննարկում) 13:51, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Լևոն Հարությունյան ջան, Դուք իրավացի եք, սա պատմական վառչական միավոր չի, սակայն տարածքաշրջան, որը պատմության ընթացքում գտնվել էր Իրանի պատմական պետությունների կառավարման տակ։ Սա ոչ թե միայն գաղափարախոսական միտքն է, այլ նաև իրանական մշակույթային պատմական աշխարքագրություն։ - Kareyac (քննարկում) 15:40, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն բոլորին։ Կարծես արդեն համաձայնության եք եկել, միայն ասեմ, որ ավելացրածս բոլոր կատեգորիաները կարող են լինել հոդվածում։ «Մեծ Իրան» հոդվածը կապ ունի «Հայ-իրանական հարաբերությունների» հետ, քանի որ այն ներառում է ներկայիս և պատմական Հայաստանի ողջ տարածքը՝ հայ բնակչությամբ։ Նման մոտեցում կա նաև «Greater Iran»-ում, որը պարունակում է «Armenia–Iran relations» կատեգորիան։ «Մեծ Իրանը» բնորոշում է Իրանի ազդեցության աշխարհագրական տարածումը, հետևաբար կապ ունի «Իրանի աշխարհագրության» հետ, այն ներառում է Կենտրոնական Ասիան, ուրեմն կապ ունի «Կենտրոնական Ասիայի» հետ։ Իսկ նման խիստ մոտեցման պարագայում կարելի էր պարզապես «Մեծ Իրան» կատեգորիա ստեղծել, իսկ մյուս կատեգորիաները հեռացնել։--Ավետիսյան91 (քննարկում) 18:56, 4 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Քանի որ քննարկումը կարծես թե ավարտվեց, համայնքի կարծիքները և Լևոնի հակափաստարկները հաշվի առնելով, մի քանի կատեգորիաներ եմ ավելացնում, որպեսզի մեր այսքան քննարկումը անիմաստ չհամարվեն։--Nooberella (քննարկում) 19:40, 5 Հուլիսի 2019 (UTC)[reply]