Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։
Ով զարմանալի (պատմվածքներ Կոմիտասի մասին), Երևան, «Հայաստան», 1969, 195 էջ։
Հայաստանցի 8 արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Ռ.Արամյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Նրանք իմ որդիներն են» պատմվածքը), Բեյրութ, տպարան «Սևան», 311 էջ։
Մեռած քաղաքի պարիսպների տակ, Երևան, «Հայաստան», 1970, 272 էջ։
↑Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 53.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 687)։