Պավլո Տիչինա
Պավլո Տիչինա ուկրաիներեն՝ Павло Тичина | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Павел Григорьевич Тычинин և ուկրաիներեն՝ Павло Григорович Тичинін |
Ծնվել է | հունվարի 11 (23), 1891 կամ հունվարի 27, 1891[1] |
Ծննդավայր | Պեսկի, Shchasnovka Volost, Kozelets County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 16, 1967[2][1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ և քաղաքական գործիչ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, պոեմ, ակնարկ և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և VAPLITE? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Պավլո (Պավել) Գրիգորևիչ Տիչինա (ուկրաիներեն՝ Павло Григорович Тичина, հունվարի 11 (23), 1891 կամ հունվարի 27, 1891[1], Պեսկի, Shchasnovka Volost, Kozelets County, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 16, 1967[2][1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ, Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Կիևի առևտրի ինստիտուտը (1917 թվականին)։ Եղել է ՈւԽՍՀ լուսավորության մինիստր (1943-1948)։ Տպագրվել է 1912 թվականից։ 1918 թվականին լույս է տեսել նրա «Արևային կլարնետներ» առաջին ժողովածուն, որը ճանաչում է բերել հեղինակին։ Բանաստեղծը երգում է սեր, բնություն, լի է երջանիկ կյանքի երազանքով։ Հետագա բանաստեղծություններն արդեն («Գութան», 1920 թվական, «Ուկրաինայից փչող քամին», 1924 թվական, ժողովածուներ) հիմնականում արտացոլում են սոցիալիստ, հեղափոխությունը և սովետական իշխանության համար պայքարը Ուկրաինայում, անցումը խաղաղ ստեղծարար աշխատանքի։ Հայրենասիրությունը և պրոլետ, ինտերնացիոնալիզմն է «Միասնական ընտանիքի զգացում» (1938 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թվական) և «Պողպատ և քնքշություն» (1941 թվական) գրքերի թեման։ Ֆաշիստ զավթիչների նկատմամբ հաղթանակի՝ սովետական մարդկանց հավատը պատկերող բանաստեղծություններ է ամփոփում «Հաղթել և ապրել» (1942 թվական) գիրքը։ Ետպատերազմյան տարիներին իրար են հաջորդել Տիչինայի «Եվ աճել, և գործել» (1949 թվական), «Հզորություն է տրված մեզ» (1953 թվական), «Մենք խիղճն ենք մարդկության» (1957 թվական), «Ծաղկիր, չքնաղ աշխարհ» (1960 թվական), «Կուևիզքի հեռաստաններն են երևում» (1961 թվական), «Արծաթափայլ գիշերով» (1968 թվական) բանաստեղծությունների գրքերը, որոնցում հետագա զարգացում են ստացել հայրենիքի, սիրո, ժողովուրդների բարեկամության ու եղբայրության, կոմունիստական շինարարության, խաղաղության համար պայքարի թեմաները։
Տիչինովը մեծ ուշադրություն է նվիրել եղբայրական գրականությունների պրոպագանդմանը։ Նա մեծապես նպաստել է ուկրաինական և հայ մշակույթների մերձեցմանն ու փոխհարստացմանը, ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը և արդեն 1925 թվականին հրատարակել հայ պոեզիայից կատարած իր առաջին թարգմանությունը՝ մի հատված Ե․ Չարենցի «Լենին» բանաստեղծությունից։ Այդ ժամանակից սկսած Տիչինովը թարգմանել է հայ դասական ու ժամանակակից գրողների բազմաթիվ ստեղծագործություններ։ Նա եղել է «Սասունցի Դավիթ» էպոսի և Խաչատուր Աբովյանի միահատորյակի ուկրաինական հրատարակության խմբագիրներից ու թարգմանիչներից մեկը։ Հայկական թեման արտացոլված է Տիչինովի նաև ստեղծագործության մեջ։ Նա գրել է «Հովհաննես Հովհաննիսյանին», «Հովհաննեսի մանկությունը» (Հովհաննես Թումանյան), «Խաչատուր Աբովյան» բանաստեղծությունները, մի շարք հոդվածներ ու ակնարկներ Հայաստանի, Երևանի, հայ մշակույթի գործիչների մասին։ Ուկրաինայում հայ գրականության մասսայականացման գործում Տիչինովի խոշոր ծառայությունները նշվել են ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության պատվոգրով (1956 թվական)։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։ Տիչինովի ստեղծագործությունները չորս անգամ առանձին գրքով հրատարակվել են հայերեն։ Տիչինովին շնորհվել է ՈւՍՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ (1962 թվական)։ Տիչինովը եղել է Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի անդամ (1952— 1959, այնուհետև՝ 1960-ից), ԽՍՀՄ II-V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1953— 1959 թվականներին՝ ՈւՍՍՀ Գերագույն սովետի նախագահ։ 1954— 1962 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի 5 և երկու այլ շքանշաններով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվասիկ-Տելեսիկը, Երևան, 1941։
- Հատընտիր, Երևան, 1950։
- Իմ ժողովրդին, Երևան, 1973։
- Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (հեղինակակից՝ Մաքսիմ Ռիլսկի), Երևան, 1973։
- Բանաստեղծություններ, Երևան, 1980 թվական։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահրամ Թերզիբաշյան, Պավլո Տիչինան և հայ պոեզիան։ «Գրական թերթ», 1948, № 4:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 10)։ ![]() |
- Հունվարի 23 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Հունվարի 27 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 16 մահեր
- 1967 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի գրականագետներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով