Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
Բուլղարիայի գիտությունների ակադեմիա բուլղար․՝ Българска академия на науките | |
---|---|
Հապավում | BAS[1] |
Տեսակ | գիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն, ազգային ակադեմիա, կազմակերպություն և դպրոց |
Հիմնադրվել է | 1869 |
Անդամ է | International Federation for Information Processing?[2], Consortium of European Taxonomic Facilities?[3], Science Europe?[4], International Union of Academies?[5], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[6], InterAcademy Partnership[7] և Միջազգային գիտական խորհուրդ[8] |
Նախագահ | Julian Revalski? |
Երկիր | Բուլղարիա[9] |
Տեղագրություն | Սոֆիա և Սոֆիայի համայնք |
Պարգևներ | |
Կայք | bas.bg(բուլղ.)(անգլ.) |
Bulgarian Academy of Sciences Վիքիպահեստում |
Բուլղարիայի գիտությունների ակադեմիա (բուլղար․՝ Българска академия на науките), գիտությունների ազգային ակադեմիա Բուլղարիայում։ Հիմնադրվել է 1869 թվականին։ Գտնվում է Սոֆիայում։ ԻՆքնուրույն կառույց է, ունի ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, արտասահմանյան անդամներ։ Հրատարակում և շրջանառության մեջ է դնում տարբեր գիտական աշխատանքներ, հանրագիտարաններ, բառարաններ, ամսագրեր և ունի սեփական հրատարակչատուն։
2012 թվականից ԲԳԱ նախագահում է Ստեֆան Վոդենիչարովը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Բուլղարիան եղել է Օսմանյան Կայսրության մի մասը, 1869 թվականի սեպտեմբերի 26-ին բուլղարացի էմիգրանտները Բրաիլայում, Ռումինական թագավորությունում հիմնադրել են Բուլղարական գրական ընկերություն, որի առաջին կանոնադիրներն են եղել՝
Հոգաբարձուների խորհուրդ
- Նիկոլայ Ցենով, նախագահ
- Վասիլակի Միհալիդի
- Պետրակի Սիմով
- Կոստակի Պոպովիչ
- Ստեֆան Բերոն
Գործող անդամներ
- Մարին Դրինով (1838-1906), նախագահ
- Վասիլ Դրումև (1840-1901), անդամ
- Վասիլ Ստոյանով (1839-1910), քարտուղար
Ստեղծման հաջորդ տարվանից սկսած Գրական հասարակությունը սկսեց թողարկել իր պարբերականը, 1871 թվականին ընտրեց իր առաջին պատվավոր անդամին՝ Գավրիլ Կրաստևիչին։
1878 թվականին Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատականացումից հետո Գերագույն խորհրդի որոշմամբ Հասարակության նստավայրը Բրաիլայից տեղափոխվեց Սոֆիա։ 1893 թվականի մարտի 1-ին Բուլղարական գրական հասաարակութունը տեղափոխվեց իր սեփական կառույցը՝ Բուլղարիայի Գերագույն խորհրդի շենքի հարևանությամբ։ Ճարտարապետն է եղել Հերման Մեյերը[10] և շենքը ընդլայնվել է 1920-ական թվականներին[11]։
Բուլղարական գրական հասարակությունը իր ներկայիս անվանումը ձեռք է բերել 1911 թվականին և Իվան Գեշովը դարձել է Ակադեմիայի առաջին նախագահը։ 1913 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիան դարձել է Սլավոնական ակադեմիաների և գիտական համայնքների միության անդամ, 1931 թվականին ընդունվել է Գիտական միությունների միջազգային խորհրդի կազմում։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԳԱ ունի 9 հիմնական բաժիններ, որոնք դասակարգված են 3 խոշոր ճյուղերով. «Բնական, մաթեմատիկական, ճարտարագիտական գիտություններ», «Կենսաբանական, բժշկական և ագրարային գիտություններ» և «Սոցիալական և հումանիտար գիտություններ ու արվեստ», որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է անկախ գիտական ինստիտուտներից, լաբորատորիաներից ու այլ բաժիններից։
Մաթեմատիկական գիտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ
- Մեխանիկայի ինստիտուտ
- Ինֆորմացիոն և տեղեկատվական համակարգերի ինստիտուտ
- Համակարգչային վիրուսաբանության ազգային լաբորատորիա
Ֆիզիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջուկային հետազոտությունների և միջուկային էներգետիկայի ինստիտուտ
- Պինդ մարմինների ֆիզիկայի ինստիտուտ
- Էլեկտրոնիկայի ինստիտուտ Արխիվացված 2015-09-15 Wayback Machine
- Աստղագիտության ինստիտուտ
- Ռոժեն ազգային աստղադիտարան
- Բելոգրադչիկ աստղադիտարան
- Արևային էներգիայի և նոր էներգիայի աղբյուրների կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2009-08-05 Wayback Machine
- Պլովդիվի կիրառական ֆիզիկայի կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2012-07-17 Wayback Machine
- Տեղեկատվության մշակման կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2005-05-18 Wayback Machine
Քիմիական գիտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ
- Օրգանական քիմիայի ինստիտուտ Ֆիտո-քիմիայի կենտրոնով
- Ֆիզիկական քիմիայի ինստիտուտ
- Կատալիզի ինստիտուտ
- Էլեկտրո-քիմիայի և էներգահամակարգերի ինստիտուտ
- Քիմիական ճարտարագիտության ինստիտուտ Արխիվացված 2005-05-27 Wayback Machine
- Ֆոտոպրոցեսի կենտրոնական լաբորատորիա
- Պոլիմերների ինստիտուտ
Կենսաբանական գիտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նևրո-կենսաբանության ինստիտուտ Արխիվացված 2012-11-06 Wayback Machine
- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Արխիվացված 2015-03-17 Wayback Machine
- Գենետիկայի ինստիտուտ Արխիվացված 2016-03-24 Wayback Machine
- Ֆիզիոլոգիայի ինստիտուտ
- Բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտ
- Միկրոբիոլոգիայի ինստիտուտ
- Փորձառական մորֆոլոգիայի և մարդաբանության ինստիտուտ Արխիվացված 2016-01-29 Wayback Machine
- Բուսաբանության ինստիտուտ
- Կենդանաբանության ինստիտուտ Արխիվացված 2007-02-15 Wayback Machine
- Անտառային հետազոտությունների ինստիտուտ Արխիվացված 2012-02-06 Wayback Machine
- Փորձառական պաթոլոգիայի և մակաբուծաբանության ինստիտուտ Արխիվացված 2005-04-04 Wayback Machine
- Կենսաբանության և իմունաբանության վերարտադրության ինստիտուտ
- Կենսաֆիզիկայի ինստիտուտ
- Բնության պատմության ազգային ինստիտուտ Արխիվացված 2005-05-22 Wayback Machine
- Կենսաբժշկական ճարտարագիտության կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Բնապահպանության կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2007-02-02 Wayback Machine
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրաբանական ինստիտուտ
- Երկրաֆիզիկայի ինստիտուտ
- Մետերոլոգիայի և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտ
- Գեոդեզիայի կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2007-02-02 Wayback Machine
- Միներալոգիայի և բյուրեղագրության կենտրոնական լաբորատորիա
- Օվկիանոսագիտության ինստիտուտ
- Աշխարհագրության ինստիտուտ Արխիվացված 2005-03-08 Wayback Machine
- Տիեզերական հետազոտության ինստիտուտ
- Արեգակնա-երկրային ազդեցությունների կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2005-06-01 Wayback Machine
- Սեյսմիկ մեխանիկայի և երկրաշարժների ուսումնասիրության կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2005-04-05 Wayback Machine
- Ջրային խնդիրների ինստիտուտ Արխիվացված 2005-03-07 Wayback Machine
Ճարտարագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետաղագիտության ինստիտուտ
- Ֆիզիկա-քիմիական մեխանիկայի կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Համակարգչային և տեղեկատվական համակարգերի ինստիտուտ Արխիվացված 2015-06-21 Wayback Machine
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտ Արխիվացված 2015-08-03 Wayback Machine
- Վերահսկողության և համակարգային հետազոտության ինստիտուտ Արխիվացված 2005-03-08 Wayback Machine
- Մեխատրոնիկայի և գործիքավորման կենտրոնական լաբորատորիա Արխիվացված 2005-04-14 Wayback Machine
Հումանիտար բաժիններ (Պատմա-մշակութային ժառանգություն և ազգային ինքնություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարերեն լեզվի ինստիտուտ
- Գրականության ինստիտուտ
- Բալկանյան ուսումնասիրությունների կենտրոն
- Պատմական գիտությունների ուսումնասիրությունների կենտրոն
- Ազգաբանության և բանահյուսության ուսումնասիրությունների ազգագրական թանգարան-ինստիտուտ Արխիվացված 2013-05-30 Wayback Machine
- Արվեստաբանության ինստիտուտ
- Ազգային հնագիտական ինստիտուտ-թանգարան
- Cyrillo-Methodian ուսումնասիրությունների գիտական կենտրոն
Սոցիալական գիտություններ («Մարդ և հասարակություն» բաժին)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնտեսագիտական ինստիտուտ
- Պետության և իրավունքի ինստիտուտ Արխիվացված 2015-06-21 Wayback Machine
- Բնակչության և մարդկային ուսումնասիրության ինստիտուտ, որը բաղկացած է.
- Հոգեբանության ինստիտուտ
- Բնակչության հետազոտությունների կենտրոն Արխիվացված 2011-02-17 Wayback Machine
- Հասարակության և գիտելիքի ուսումնասիրության ինստիտուտ, որը բաղկացած է.
- Սոցիոլոգիայի ինստիտուտ
- Փիլիսոփայության ինստիտուտ
- Գիտական ուսումնասիրությունների և գիտության պատմության կենտրոն Արխիվացված 2005-02-14 Wayback Machine
Մասնագիտացված և աջակցող միավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲԳԱ կենտրոնական ադմինիստրացիա Արխիվացված 2015-04-01 Wayback Machine
- ԲԳԱ կենտրոնական գրադարան Արխիվացված 2005-06-03 Wayback Machine
- ԲԳԱ գիտական արխիվ
- "Prof. Marin Drinov" ակադեմիական տպագրատուն Արխիվացված 2016-04-22 Wayback Machine
- Բուսաբանական այգի Արխիվացված 2016-03-16 Wayback Machine
- Նանոգիտությունների և նանոտեխնոլոգիայի ազգային կենտրոնN Արխիվացված 2005-04-03 Wayback Machine
- Բուլղարական հանրագիտարան գիտա-տեղեկատվական կենտրոն Արխիվացված 2015-01-03 Wayback Machine
- Սոցիալական-կոմունալ ծառայություններ Արխիվացված 2007-06-22 Wayback Machine
- Ազգային անվտանգության հետազոտական կենտրոն
- «Գիտական գործիքավորում», հետազոտական և իրականացման ասոցիացիա Արխիվացված 2005-04-06 Wayback Machine
- Laboratory of Telematics Արխիվացված 2005-04-04 Wayback Machine
- Դոկտորական հետազոտության Կարիերայի զարգացման կենտրոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ http://ifip.org/index.php?option=com_content&task=view&id=125&Itemid=441&ref=6
- ↑ https://cetaf.org/members/cetaf-members
- ↑ https://www.scienceeurope.org/about-us/members/
- ↑ https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
- ↑ https://allea.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Михайлова, Милена (2007 թ․ հունիսի 21). «Отново за историческата среда около храм-паметника "Св. Александър Невски"» (Bulgarian). Арх & Арт. Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Иванов, Емил. «КУЛТУРНО-ИСТОРИЧЕСКОТО НАСЛЕДСТВО НА БЪЛГАРИЯ – ОПИТ ЗА КАТЕГОРИЗАЦИЯ НА КОНКУРСНОТО ДЕЛО В АРХИТЕКТУРАТА (1878-1944)» (PDF) (Bulgarian). СУ „Св. Климент Охридски” – Богословски факултет. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |
|